«Արմավիան» խաբո՞ւմ է ուղևորներին

Այսօր  Երևանի Նալբանդյան 23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության  գրասենյակի մոտ էին հավաքվել այն ուղևորները, ովքեր «Արմավիայի» չեղյալ հայտարարված չվերթերի պատճառով հայտնվել են տհաճ իրավիճակում:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին ընկերությունը հայտարարել էր իր սնանկացման մասին` չեղյալ հայտարարելով Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Դուբայ չվերթերը:

Ուղևորների փոխանցմամբ` իրենց մի մասին ասել էին, որ ապրիլի 2-ին գան գրասենյակ և ստանան ավիատոմսի գումարը: Ուղևորները գնացել էին  պայմանավորված ժամին, սակայն  ոչ միայն պատասխան չէին ստացել, այլև գրասենյակի դուռը փակ էին գտել:

Նրանցից ոմանք իրենց բողոքն էին արտահայտել Կառավարության շենքի դիմաց, իսկ ոմանք էլ դեռ սպասում էին ընկերության պատասխանատուներին: Ուղևորները մտավախություն ունեն, որ ընկերությունը կարող է խաբել իրենց` չվճարելով ավիատոմսերի գումարները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930