Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը` Սերժ Սարգսյանին

Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպումներ է անցկացրել անցկացրել Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքներում:

Նա հայտարարել է, որ պետք է պատրաստվեն ապրիլի 9-ին, և պետք չէ տանը նստել ու մեր բախտը անիծել: Բոլորը վախից դուրս պետք է գան: «Ինձ պետք չի ոչ մի նախագահ, լինի անունը Րաֆֆի, թե Սերժ, ինձ պետք է, որ հայ մարդը հպարտանա իր երկրով, հպարտանա իր դրոշով, իր իրավունքով, իր հայրենիքում գոյատևելու հնարավորություն ունենա, ետ կանչի իր բարեկամներին արտերկրից: Կոչ եմ անում Սերժ Սարգսյանին՝ հաղթահարել իր մեղավոր ու կուսակցական շրջապատը և քայլ կատարել դեպի քաղաքացին, ընդունի, որ այո, ժողովուրդը արժանի է հարգանքի: Ապրիլի 9-ը կդառնա ազգային միասնության օր, ամեն գնով պետք է ապահովենք այդ պահը: Այլևս ոչ մի արյուն ու բռնություն, եթե որևէ մեկը ձեռք բարձրացրեց ժողովրդի վրա, դա դիմացի մայթից է լինելու, այլ ոչ ժողովրդի կողմից»,- ասել է Ր.Հովհաննիսյանը:

Գալա TV

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս