Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն եվրաինտեգրացիոն արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում ՌԴ ավագ պաշտոնատար անձ Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Երկրի զարգացման ուղու վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում մնում է Հայաստանի քաղաքացիների ձեռքում։ Այս առնչությամբ ուզում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են», – ասել է Մասլեննիկովը։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել էր օրենք՝ Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Ռուսական կողմը նշել էր, որ միաժամանակ գտնվել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում անհնար է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930