
«ՊռեԳոմեշի» զարդերի առաջին նմուշները պատրաստ են (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 6-ին Սիրուշոն և «Dorians» ռոք խումբը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգան «Միասին մեկ բեմում» խորագրով համերգով: Համերգի կազմակերպիչն է՝ «Deem Communications»-ը: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է համերգի փորձերի ժամանակ արված լուսանկարները:
Համերգը պարային կատարումներով է հագեցած լինելու: Լուսանկարներից պարզ է դառնում, որ նրա պարուսույցը «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Գևորգյանն է: Սիրուշոն նաև տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրում հանդիսատեսը կկարողանա ձեռք բերել «ՊռեԳոմեշի» աքսեսուարների, ավանդական զարդերի առաջին նմուշները:
Ի դեպ, Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակը YouTube-ում մեկ միլիոնից ավելի դիտում է գրանցել: