Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետի դին

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության և նույն վարչության Արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ գյուղապետին սպանել են, սակայն, մեկ այլ վարկածով էլ նա հանկարծամահ է եղել, ինչը կպարզվի քիչ ուշ: Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները և դատաբժիշկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։