Ծո՞մ, թե՞ քաղաքական ակցիա. ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում հակասություններ են նկատվում
Եթե ընտրությունների ընթացքում սուր բանավեճեր չեն լինում, ապա հետընտրական շրջանում իրավիճակը, որպես կանոն, ավելի սրվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով խոսելով ՀՀ հետընտրական զարգացումների մասին։
Անդրադառնալով ընտրական պրոցեսի լուսաբանմանը՝ Հմայակ Հովհաննիսյանը ասաց, որ տեղի է ունեցել «մի խայտառակ երևույթ», քանի որ ոչ մի ուղիղ ռեպորտաժ որևէ թեկնածուի ընտրական շտաբից կամ որևէ ընտրատեղամասից չեղավ։ Հիմնականում հաղորդվում էին թեկնածուների լուսանկարներն ու տոկոսները։ Այնինչ, ըստ Հ. Հովհաննիսյանի, ամբողջ աշխարհում ընդունված է, որ ձայների հաշվարկը լուսաբանվում է պատշաճ ձևով։
ՔՄ նախագահը անդրադարձավ նաև ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, մասնավորապես, նրա այն հայտարարությանը, որ երդմնականալությունը կլինի միայն իր դիակի վրայով և որ հացադուլը ոչ թե ծոմ է, այլ քաղաքական ակցիա։ Սակայն երբ հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ դա ծոմ էր։ «Դա միակ հակասական գործողությունը չէ, որ արել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մինչև վերջ հացադուլ անելու անելու մտադրությունը փոխեց, չնայած Վեհափառ հայրապետին կոչ էր անում չխառնել Աստվածաշունը քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, հացադուլից դուրս գալու ժամանակ վկայակոչեց Մեծ պահքի ավարտը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքերով, հացադուլ հայտարարելուն հետևեց չափազանց ճղճիմ գործընթաց։ Օրինակ՝ կառավարության ցանկալի կազմին վերաբերող քննարկումները, որոնցում նշվում էր, մասնավորապես, Անահիտ Բախշյանի անունը։
«Այդ գործընթացը բերեց նրան, որ պասիոնար գործընթացը, որը ստեղծվել էր հրապարակում ընտրություններից հետո, կարծես լիցքաթափվեց»,- ասաց Հմ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով՝ սա պատճառ դարձավ, որ հրապարակում սկսվեցին գործընթացներ, որոնք կասկած առաջացրեցին մարդկանց մոտ։ «Իշխանությունը և հրապարակը անհարիր անհասկացություններ են։ Իշխանության սակարկումը հիասթափություն առաջացնում ժողովրդի մոտ»,- ասաց ՔՄ նախագահը։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի հետևյալ ձևակերպմանը՝ իշխանության կիսում ժողովրդի հետ։ Նա նշեց, որ ըստ Սահմանադրության, իշխանության տերը ժողովուրդն է, և հնարավոր չէ այն կիսել ժողովրդի հետ։
«Հիշում ե՞ք ինչից սկսվեց ՀԱԿ-ի անկումը»,- հիշեցրեց Հովհաննիսյանը և նշեց, որ ժամանակին ինքը զգուշացրել է ՀԱԿ-ին, որ դա կբերի ժողովրդի աջակցության կորստին։ «Դա գիտակցելով՝ Ր Հովհաննիսյանը առաջարկում է հերթական տուրնեն մարզերով»,- եզրափակեց Հ. Հովհաննիսյանը։