
Ցուցարարները՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Մյուս անգամ հավաքվում ենք, որ ինչ անենք

Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված բազմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին սպասում են, որպեսզի ոստիկանությունը բացի Բաղրամյան պողոտան, և ժողովուրդը կարողանա մայթով բարձրանալ ու հեռանալ:
Մինչ ոստիկանները կբացեն փողոցը՝ քաղաքացիները տարբեր կողմերից հարցեր են ուղղում Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մյուս անգամ հավաքվում ենք, որ ինչ անենք», «Մուկն ու կատու ե՞ք խաղում», «Մեր վերջն ի՞նչ է լինելու», և այլն: