Գումարը պետք է տալ ոչ թե բուժման, այլ աշխատելու համար

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, խոսելով ՄԻՊ գրասենյակի բյուջեի մասին, հայտարարեց, որ այն շատ համեստ է` ընդամենը 170  միլիոն դրամ: Ըստ Անդրեասյանի՝ եթե իրենց բյուջեն ավելացվի 60-65 միլիոն դրամով, ապա իրենց աշխատանքի արդյունավետությունը զգալիորեն կբարձրանար:

Անդրեասյանի խոսքով՝ դա այնքան էլ մեծ գումար չէ. «Երեք պատվավոր քաղաքացու բուժման գումար»,- ասաց Կ. Անդրեասյանը՝ ակնհայտորեն ակնարկելով ԱԻ ղեկավար Պարույր Հայրիկյանին:

Նման համեմատությունը ցույց է տալիս, որ Անդրեասյանը հիմնավոր չի համարում Հայրիկյանին բուժման համար գումարի տրամադրումը, և ավելի արդյունավետ կհամարեր, եթե այդ գումարը տրամադրվեր ՄԻՊ գրասենյակին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս