
Ոստիկանները պատանդ են վերցրել քաղաքացիներին

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի սկբզնամասից բերման է ենթարկել նստացույցին մասնակցող շուրջ 10 քաղաքացիների:
Արդեն նշել էինք, որ նրանց թվում է նաև Անդիրաս Ղուկասյանը, ում, ըստ նախնական տեղեկությունների, վարչական տույժի են ենթարկել: Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների առջև պայման են դրել՝ ազատել Բաղրամյան պողոտայի սկզբնամասը, իջնել մինչև Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկ՝ խոստանալով դրա դիամաց ազատել բերման ենթարկված քաղացիներին:
Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի քայլով հեռացել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող ոստիկանական պատնեշից, ինչից հետո ազատ է արձակվել բերման ենթարկվածներից մեկը: Ստացվում է, որ ոստիկանությունը ոչ թե բերման է ենթարկում քաղաքացիներին, այլ նրանց պատանդ է վերցնում՝ բանակցելու և իր պահանջնները թելադրելու համար:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ մոմ է վառում և աղոթում: