Բաժիններ՝

«Դորիանսը» Մոսկվայում ելույթ չի ունենա

«Դորիանս» ռոք խումբն ապրիլի 6-ի համերգից հետո ամբողջությամբ տրվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Նշենք, որ վաղը՝ ապրիլի 11-ին, խումբը պետք է համերգային ծրագրով հանդես գար Մոսկվայում, սակայն համերգային ծրագիրը չի կայանալու կազմակերպիչների պատճառով:

«Ապրիլի 11-ին հայտարարված «Դորիանսի» համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է: «Դորիանսն» իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին»,- ասվում է խմբի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

168.am-ը զրուցեց խմբի մամլո խոսնակ Դինա Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե մոսկովյան համերգն ինչո՞ւ չի կայանալու և առաջիկայում խումբն ի՞նչ աշխատանքային պլաններ ունի: «Հիմա «Դորիանսն» աշխատում է արտասահմանյան լսարանանին առավել ճանաչելի դառնալու վրա: Անցկացվում են մեր PR  ծրագրերը. հարցազրույցներ, տեսանյութեր: Ամեն բան արվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին լավագույնս ներկայանալու համար: Իսկ թե ո՞րն էր պատճառը, որ վաղվա համերգը չեղյալ է հայտարարել, մանրամասնել չեմ կարող»,- ասաց Դինա Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս