Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. Ռիչարդ Բրենսոնի խորհուրդները
«Virgin» ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը «Forbes» ամսագրին պատմել է իր հաջողության գաղտնիքի մասին և խորհուրդներ տվել միլիոնատեր դառնալ ցանկացողներին:
- Ով իրեն նախաձեռնող է համարում, բայց սխալներ թույլ չի տալիս, ձեռնարկող չէ,
- Կյանքում անխուսափելի երկու բան կա՝ մահ և հարկեր: Հիշե՛ք, որ բիզնեսի ոլորտում միայն մի բանում կարելի է համոզված լինել. մի օր ամեն ինչ ծրագրվածին չի համապատասխանի,
- Ես բիզնեսին մշտապես վերաբերել եմ ինչպես հաճելի զբաղմունքի: Երբեմն ես մոռնում եմ՝ որտեղ է ավարտվում աշխատանքը և որտեղ է սկսվում հանգիստը,
- Ես ուրախանում եմ, երբ ինձ վատ են սպասարկում: Մի՛ կարծեք՝ ես մազոխիստ եմ: Պարզապես իմ լավագույն բիզնես-մտահղացումները ծնվում են հենց այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկում,
- Ես մշտապես պատրաստ եմ լսել ուրիշների կարծիքները և առաջարկներ ընդունել, որոնք ավելի լավն են, քան իմը: Այդ հատկանիշը ինձ մշտապես օգնել է 40 տարի բիզնես ծավալելիս,
- Բիզնեսում պահպանողական մտածելակերպն առհարսարակ տեղ չունի, այն ձեզ ավելի է թուլացնում և հանրավորություն չի տալիս գնահատելու փաստերը, այն պարզապես սպանում է քեզ,
- Ես հավատացած եմ՝ թույլ չպիտի տալ, որ «չի կարելի» բառը կանգնեցնի ձեզ,
- Ինձ համար ավելի վատ բան չկա, քան աշխատատուի փոխարեն աշխատողներիներողությունը,
- Ես միշտ փորձել եմ հեռու մնալ գրասենյակներից. իմ սիրելի աշխատավայրը տունն է կամ էլ նավակը: Հիշե՛ք՝ որևէ մեկը չի զղջացել գրասենյակում քիչ ժամանակ անցկացնելու համար,
- Յուրաքանչյուր ընկերությունում ցանկացած տիպի ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ հանի իր կոստյումն ու «կեղտոտի ձեռքերը»,
- Եթե նոր բիզնես եք սկսում և ինձնից խորհուրդ եք հարցնում, ես ասում եմ. «Ազնվություն ցուցաբերե՛ք ցանկացած գործարքի կնքման ժամանակ: Խարդախություն մի՛ արեք, մի՛ ձգտեք հաղթանակի»,
- Ցանկացած պարագայում ես ցանկանում եմ հասնել հետևյալին՝ տեր լինել տվածս ցանկացած խոստմանը,
- Բիզնեսը կոչված է մարդկանց կյանքը լավացնելուն և նրանց հարստացնելուն: Հակառակ դեպքում չարժե դրանով զբաղվել,
- Առաջնորդի հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ կարողանում ես հանգիստ ու պարզ բացատրել՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը,
- Փողը հաջողության վատ ցուցիչ է: Ավելի վատ միայն ճանաչվածությունն է:
Հ. Գ. Մի՛ զբաղվեք գործով, որը ձեզ դուր չի գալիս: