
Գաբրիել Գարսիա Մարկես. «Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում»

1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է` երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:
4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
5. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:
6. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են:
Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
7. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:
8. Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
9. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:
10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:
11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:
13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ո՞վ ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:
14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:
17. Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:
18. Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:
19. Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա, վերջիվերջո, տեղի ունենա`մենք երախտապարտ լինենք:
20. Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
21. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:
22. Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:
23. Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։
24. Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։
25. Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։
26. Մի վախեցեք ինչ-որ մեկին կորցնելուց: Դուք չեք կորցնի նրան, ով պետք է ձեզ կյանքում:
27. Կորչում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար: Մնում են նրանք, ովքեր ուղարկված են ճակատագրի կողմից:
28. Հանգիստ եղիր, մեռնելն ավելի դժվար է, քան կարծում ես:
29. Մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է:
30. Հաշտության մեկ րոպեն ավելի թանկ է, քան համերաշխ ապրած մի ամբողջ կյանքը։
31. Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ:
32. Սերն առավել խոր ու խաղաղ զգացմունք կարող է լինել, քան գաղտնի գիշերների անզուսպ, բայց վաղանցիկ հաճույքը:
33. Մարդը կապված չէ այն հողին, որտեղ հանգուցյալ չունի:
34. Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած` կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:
35. Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:
36. Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել նրանց. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:
37. Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:
38. Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի բոլոր մյուս սերերի վրա:
39. Մարդիկ, ում սիրում ենք, լավ կլիներ, որ մեռնեին իրենց բոլոր իրերի հետ միասին:
40. Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:
41. Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:
42. Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ նրանից, թե ովքեր են նրանք:
43. Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:
44. Ո՛չ, ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ:
45. Ես այլևս երբեք չեմ սիրի: Դա նույնն է, թե միաժամանակ երկու հոգի ունենաս:
46. Ես չգիտեմ որևէ մեկին, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում: