
Բարսեղ Բեգլարյանը՝ մենաշնորհի մասին. Այ, դա շատ լուրջ խնդիր է, պետք է զբաղվենք դրանով

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով` Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բարսեղ Բեգլարյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վերացնել տնտեսության մեջ առկա մենաշնորհները: «Այ, դա շատ լուրջ խնդիր է, պետք է զբաղվենք դրանով»,- պատասխանեց նա: Մեր դիտարկմանը, թե մենաշնորհների մեջ Ձեզ էլ են մեղադրում, ավելին` Կառավարությանն ուղարկված ՀԱԿ հարցապնդման մեջ նշվում է ոչ միայն դրա, այլև` Ձեր հայտարարագրի մասին, Բարսեղ Բեգլարյանն ասաց. «Չէ, չգիտեմ, չեմ ուզում այս մասին խոսել»: