 
                        «Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի վաղը
 
                                    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է եկել նաև «Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը: «Ռոսնեֆթը», հիշեցնենք, հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հանդեպ: Ամբողջ խնդիրն այն էր, որ ռուսական կողմը ցանկանում է ձեռք բերել «Նաիրիտը» առանց կուտակված շուրջ 400 մլն դոլար պարտքի, իսկ ՀՀ կառավարությունը փորձում էր համառել և ազատվել այդ պարտքը ստանձնելու բեռից:
168.am-ի տեղեկություններով՝ վաղը պետք է կայանան վերջնական բանակցությունները, որոնց արդյունքով էլ կորոշվի քիմիական հսկայի ճակատագիրը: Ամեն դեպքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսները պնդելու են, որ գործարանն իրենց հանձնվի 0-ական պարտքով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        