
Աշոտ Կարապետյանը՝ Զառա Հովհաննիսյանին. Որ դու էստեղից ցվրվեիր, լավ կլիներ

Դեկտեմբերի 2-ին ընդդեմ Վ. Պուտինի այցի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստների մասնակցությամբ այսօր «Մեդիակենտրոն»-ում տեղի է ունեցել քննարկում՝ «Ոստիկանություն-քաղաքացիներ բախումներ՝ Մաքսային միությանը միանալու և Պուտինի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ» թեմայով։
«Բերման ենթարկման պահից սկսած՝ մեզ 2,5 ժամ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից՝ կատարելու օրենքով նախատեսված 1 զանգ՝ որևէ կերպ չհիմնավորելով: 2,5 ժամ հետո մենք կարողացանք կապվել իրավականի հետ, նա եկավ, նրան 1 ժամ շարունակ չէին թողնում բարձրանալ 3-րդ հարկ»,- ըստ «Ա1+»-ի պատմել է Արթուր Ավթանդիլյանը՝ նկատելով, որ նման թվով բերման ենթարկվածներ վերջին տարիներին չի եղել։
«Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ակցիայի ժամանակ մոտեցա, հարցրի, թե ինչո՞ւ եք բերման ենթարկում: Ինձ արհամարհական ձևով ասել է. «Որ դու էստեղից ցվրվեիր, լավ կլիներ»,- պատմել է ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը, ում բերման էին ենթարկվել վաղ առավոտից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: