Ազատության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը՝ ընդդեմ Վ. Պուտինի այցի

Ազատության հրապարակում մեկնարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ նախապես հայտարարված հանրահավաքը։ Հրապարակում են Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Ցուցարարները կրում են «1920թ. դեկտեմբերի 2-ը չի կրկնվի»,  «Stop, Russia» , Ալիևի և Պուտինի նկարներով՝ «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է»  և նման բնույթի այլ ցուցապաստառներ։ Հրապարակում հավաքված է մոտ 500 մարդ։ Նրանք պարզել են Ուկրաինայի մեծ դրոշը։

Քիչ առաջ ոստիկանական մեքենան մտավ Ազատության հրապարակ և բարձրախոսով հայտարարվում է, որ հավաք ապօրինի է և կոչ է արվում դադարեցնել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս