Ընդդիմադիրները բերման ենթարկված ակտիվիստների հարցում պահանջում են ԱԺ նախագահի միջամտությունը

«Ըստ էության տեղի է ունենում նորից գաղութացում», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմաբ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») այսպես էր ուզում սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին վերաբերող իր հայտարարությունը, սակայն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ընդհատել է,- Ելութն օրակարգի հետ կապ չունի, Խնդրում եմ անջատել խոսափողը»:

Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ այսօր անդրադարձել են Հայաստանում Պուտինի ընդդիմախոսներին բերման ենթարկելու խնդրին և Ազգային ժողովի նախագահից պահանջեցին միջամտել օրինականության վերականգնմանը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտվում է․ եթե կան մարդիկ, որոնք դրոշներով կարող են ողջունել Պուտինի այցը, ինչո՞ւ չեն կարող դրա դեմ բողոքողներ էլ լինել․ – «Երկուսն էլ ունեն սահմանադրական իրավունք՝ արտահայտվելու: Արդեն չորս ժամից ավելի է՝ մի շարք ակտիվիստներ գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում: Ավելին՝ ոստիկանությունը փորձ է ձեռնարկել ներխուժել ակտիվիստներից մեկի տուն, ինչը բոլոր այն օրենքների, որ ձեր գլխավորության օրոք ընդունվել են, կոպիտ խախտում է: Պետք է լինի դատական որոշում: Անձեռնմխելիությունը մարդու բնակարանի՝ դա մեր սահմանադրական նորմն է»:

Ակտիվիստներին բերման ենթարկելու փաստը դատապարտեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե այս և վերջին շրջանում նմանօրինակ դեպքերը գալիս են ապացուցելու, որ մարդկանց բերման են ենթարկում ոչ թե կատարած գործողությունների համար, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս