Հենրիխ Մխիթարյան. «Լավ է, որ ինձ համեմատում են Մեսսիի հետ, սակայն դեռ պետք է աշխատեմ»
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջության 14-րդ տուրի՝ «Մայնցի» դեմ խաղից հետո (3-1), հարցազրույց է տվել ռուսական Спорт-Экспресс-ին: armsport.am-ը նեկայացրել է Հենրիխ Մխիթարյանի այդ հարցազրույցը:
-Ի՞նչ տեղի ունեցավ նշանակված երկրորդ 11 մետրանոցի ժամանակ:
-Չգիտեմ: Ցանկանում էի ես իրացնել 11 մետրանոց հարվածը, սակայն ստացվեց այնպես, որ մարզիչը մատնացույց արեց Լևանդովսկուն:
-Այդ խաղում գո՞հ եք ձեր ելույթներից:
-Իհարկե, քանի որ թիմը շատ կարևոր հաղթանակ տոնեց:
-Յուրա Մովսիսյանի հետ, ով այժմ վիրահատվում է ԱՄՆ-ում, կապ հաստատե՞լ եք:
-Նրա հետ խոսել եմ հեռախոսով: Նա իրեն լավ է զգում: Աստված տա, որ նա կարողանա ապաքինվել նախքան Ռուսաստանի առաջնության երկրորդ մրցափուլը:
-ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Մոսկվայի «Սպարտակը» ժամանակին ցանկացել է գնել ձեզ, և առաջարկել է ասել, թե որքան աշխատավարձ եք ցանկանում թիմին միանալու համար:
-Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ես երջանիկ եմ Դորտմունդում:
-Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Նապոլիի» դեմ տնային խաղից հետո, իսպանական և իտալական մամուլը ձեզ համեմատում էր Լիոնել Մեսսիի հետ:
-Իհարկե, դա շատ լավ է, բայց ես դեռ պետք է աշխատեմ և աշխատեմ:
-«Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդներն են Մեսսին, Ռիբերին և Ռոնալդուն: Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է ստանա այդ մրցանակը:
-Եթե անկեղծ լինեմ՝ երեքն էլ արժանի են: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել:
-Շատերը ֆավորիտ են համարում Կրիշտիանու Ռոնալդուին: Աշխարհի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիան խմբում առաջին հորիզոնականի համար պայքարում զիջեց Ռուսաստանին: Բացի այդ, Ռոնալդուին չհաջողվեց գրավել Ակինֆեևի դարպասը: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը Բրազիլիայում հաջողության կհասնի:
-Եթե թիմը խմբային փուլում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ապա, կարծում եմ, Բրազիլիայում նվազագույնը պետք է խմբից դուրս գա:
-«Բորուսիան» Չեմպիոնների լիգայում շուտով որոշիչ հանդիպում է ունենալու «Մարսելի» հետ: Ի՞նչպես է տրամադրվածությունը:
-Իհարկե, լավատեսական է: Վերջերս չկարողացանք հաղթել երեք խաղ անընդմեջ: Սակայն «Նապոլիի» հետ բարդ խաղում կարողացանք հաջողության հասնել: Այսօր նույնպես ծանր հանդիպում ստացվեց:
-Գերմաներենի ուսուցման գործընթացը ո՞ր փուլում է:
-Այնքան էլ լավ չի ընթանում, եթե անկեղծ լինեմ, բայց զուտ ֆուտբոլային տերմինաբանությունը արդեն հասկանում եմ:
armsport.am