Գյումրիում մեկնարկեց «Ռուսաստան-Հայաստան: Մաքսային միություն» համաժողովը
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկեց «Ռուսաստան-Հայաստան: Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը: Ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան: Նա նշեց, թե եվրասիական ինտեգրցիան այսօր իսկապես սա շատ ակտուալ թեմա է, ապա անդրադառնալով Հայաստանի որոշմանը՝ միանալու Մաքսային միությանը, ասաց.
«Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, աջակցության արժանացավ անդամ մյուս պետությունների կողմից: Ստեղծված են աշխատանքայի խմբեր և դեկտեմբերի հինգին մենք կսկսենք առաջին նիստը, որը նվիրված է ճանապարհային քարտեզի քննարկմանը: Դեռ այս տարվա ապրիլին մենք մեմորանդում ստորագրեցինք տնտեսական և այլ ոլորտների համագործակցության մասին, իսկ նոյեմբերի 6-ին էլ նախագահի հանձնարարությամբ ստորագրվեց ևս մեկ մեմորանդում, ըստ որի՝ Հայաստանը այժմ մասնակցում է Եվրասիական միության կոլեգիային՝ որպես դիտորդ և ես հույս ունեմ, որ շուտով Հայաստանը կդառնա լիարժեք անդամ»:
Նա նշեց, թե իրենք հիմա դիտարկում են Հայաստանի հայտը՝ միանալու Մաքսային միությանը և շեշտեց, որ վստահ են՝ Հայաստանի անդամակցությունը Մասային միությանը կտա նոր իմպուլս, ամրություն այս նախագծին, և համագործակցությունը կդառնա ավելի ամուր: Խոսելով ՄՄ առավելությունների մասին, նա նշեց, թե Մաքսային միությունը միասնական շուկա է՝ 17 մլն սպառողներով, որը առևտրաշրջանառության համար բարենսպատ, առանց խոչընդոտների պայմաններ է ստեղծում: «Մենք չունենք մաքսային սահմաններ, վերահսկում, ունենք միասնական համակարգեր սանիտարական, հսկման առումով, մեր շուկան հասանելի է»:
Տատյանա Վալովայան համոզմունք հայտնեց, որ Եվրասիական միությունը զարգացող կառույց է՝ նշելով. «Մաքսային միությունում վերջին տարիներին երկու անգամ ավելացել է առևտրաշրջանառութունը: Թեպետ 2012 թվականին այն քիչ էր, շատերը քննադատեցին, որ տեմպը նվազել է, առևտրաշրջանառությունը նվազել է, բայց անցյալ տարվանից ՄՄ անդամ պետությունների միջև համագործակցությունը հանգեցրեց նրան, որ առևտրաշրջանառությունը երեք անգամ գերազանցեց երրորդ պետությունների հետ առևտրաշրջանառությանը: Ի դեպ, տեմպը ավելանում է»:
Ներդրումների առումով էլ, ըստ նրա, կա զարգացում. «Բելառուսի, Ղազախստանի նման պետությունները, որոնք ունեն նեղ շուկա, միասնական տնտեսական տարածքի շնորհիվ դառնում են գրավիչ օբյեկտ ինվեստիցիաների համար: Եվ սրանք այն առավելություններն են, որոնք կստանա Հայաստանը՝ միանալով տնտեսական միասնական տարածքին»:
Չնայած հիմա էլ, ըստ Տատյանա Վալովայանի, Հայաստանի և իրենց միջև տնտեսական զարգացում կա, այն էլ՝ դինամիկ: «ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը ավելացել է և ավելին՝ գերազանցում է ՄՄ անդամ պետությունների առևտրաշրջանառությունը միասին վերցրած, ինչը խոսում է նրա մասին, որ հայկական արտադրանքը պահանջված է Մաքսային միության տարածքում և ունի ավելի պահանջված դառբալու հեռանկարներ»:
Նա նաև շեշտեց, թե միֆ են բոլոր այն խոսակցությունները, որ Հայաստանը կզրվի սուվերենությունից, եթե միանա ՄՄ-ին, ինչպես նաև միֆ համարեց այն քննադատությունները, թե ՄՄ անդամ-պետությունների հետ միասնական սահմանի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնա: