ՀՀԿ-ական պատգամավոր. Լավ օրից չէ, որ մենք «ՀայՌուսգազարդի» մեր 20 տոկոսը վաճառում ենք

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեցին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրով ընկերությունում Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվեց ռուսական «Գազպրոմին», և ռուսական ընկերությունը դարձավ «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսի սեփականատերը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասաց, թե ինքը տնտեսագետ չէ և կարող բացատրել՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նման որոշում ընդունեցին:

«Ես պատմաբան եմ, ես տենց հարցերին չեմ ուզում անդրադառնալ: Իմ մասնագիտության վեաբերյալ հարցրեք, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ հարցրեք»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե սա նաև պատմական որոշում է, Համլետ Հարությունյանը ծիծաղեց, ապա ասաց. «Դե եթե 80 տոկոսը արդեն տվել են, ըստ երոևւյթին… չէ, անկեղծորեն, ես չեմ կարող Ձեզ մասնագիտորեն բացատրել: Դրանք միջպետական հարաբերություններ են: Օրինակ, երեկ լսեցի, որ գազի, բենզինի ներկրման վրա Ռուսաստանը մաքսատուրք չի պահանջելու: Հիմա գուցե սա դրական է, գուցե բացասական է, ես չեմ կարող այսօր հստակ ասել»:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները վաճառում անհնար և հնարավոր ցանկացած բան, ՀՀԿ-ական պատգամավորը այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ամեն ինչ վաճառում են: Օրինակ, եթե ես լինեի ձեր տեղը, կտայի այս հարցը տնտեսական հանձնաժողովի անդամներին: Հիմա՝ հա, տնտեսական որոշումները քաղաքականի հետ ունի շաղկապներ, բայց սպառիչ պատասխան, ելնելով գործարքի ներքին բովանդակությանը ծանոթ չլինելու հանգամանքով, չեմ կարող կոնկրետ բան ասել: Ամեն դեպքում լավ օրից չէ, որ մենք մեր քսան տոկոսը վաճառում ենք, սրա մասին բոլորը կարող են ասել, որովհետև մարդը երբեք իր ապրանքը՝ սկսած բնակարանից, լավ օրից չի վաճառում: Ուրեմն եթե վաճառում ենք, ունենք դժվարություններ բյուջեի հետ կապած, տնտեսության, բանակի պահելու հետ կապված: Ես սրա համար ծափահարութուններ չեմ անում, չեմ ուրախանում, տխրում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս