Արմեն Դարբինյան. Մեղավորին պետք է փնտրենք մեր մեջ

«Որևէ հատուկ վերաբերմունք դեռևս չեմ տեսնում, այցը ցույց կտա, թե ինչպես այն կանցնի, ինչպիսի արդյունքներով կպսակվի, և այցի արդյունքներով կխոսենք, թե կա՞ արդյոք մեզ համար ոչ գոհացուցիչ վերաբերմունք, թե՞ ոչ: Ես այժմ նման հիմքեր չունեմ դա եզրակացնելու, իսկ եթե մեզ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ, մեղավորին պետք է փնտրենք մեր մեջ»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ գնահատելով Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ հաշվի առնելով, որ Վլադիմիր Պուտինի այցը ՀՀ մի քանի անգամ հետաձգվեց, Ադրբեջան կատարած նրա այցը բավականին աղմկահարույց էր, ինչը, շատերի գնահատմամբ, ՌԴ-ի կողմից ՀՀ-ին նսեմացնելու փորձ էր:

«Մենք պետք է մեր սեփական քաշը, կարողությունը, հեղինակությունն ինքներս ստեղծենք, կերտենք և հաստատենք: Եթե մեզ թվում է, թե ուշ եկավ, կամ ինչ-որ ձևով այն կերպ չեկավ, նորից՝ մենք պետք է մեղավորներին փնտրենք մեր մեջ և մեզանում, և ոչ թե մեղադրենք իսկապես դաշնակից երկրի նախագահին, որ իսկապես նա ուշ եկավ կամ այն կերպ չեկավ, ինչպես կուզենայինք, որ գար»,- ավելացրել է Ա.Դարբինյանը:

Արմեն Դարբինյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս