ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիա կատարել, և գործառութային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
Ամեն ինչ կարծես պարզ է. ՀՀԿ-ականները որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ` պետք է կողմ լինեն այս նախագծին, իսկ խորհրդարանական քառյակը պետք է կողմ լինի Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության ժառանգության սրբագրմանը` որպես այդ կառավարության գործունեության դեմ ամենակատաղի պայքար մղած խմբակցությունների ոչ ֆորմալ միավորում: Բայց պարզվում է, որ քառյակի անդամ խմբակցություններից երեքը դեմ են այս փոփոխությանը և շատ սկզբունքային պատճառաբանությամբ:
«Ես այս փողոցում եմ ծնվել-մեծացել, պապերս ղարսեցի են եղել: Մենք բոլորս ունենք հայի անուն-ազգանուն, ավանդույթներով էլ հայերի նման ենք, ուղղակի մեր պապերը մաղագործ են եղել, սարերում մաղ են վաճառել, դրա համար նրանց անվանել են բոշա»,- ասում է Դանիելյանը՝ հենվելով տան դարպասներին ու բղավելով փողոցում վազվզող երեխաների վրա:
Միամիտ կանգնած էինք, տեսանք, որ քամին ջարդեց վար գցեց, էդ խեղճ կինը տակը նստած էր, լավ է մի կերպ հանեցին տարան տուն: Հարվածը շատ ուժեղ չէր, բայց դե կարող է հլը թարմ է դեպքը, ինչ իմանանք ինչ կլինի»,- նշել է տարածքում կայանած անհատ տաքսի մեքենայի վարորդներից մեկը:
«Իր կարծիքով` ներկայումս ղարաբաղյան խնդրի ակտիվացումը և դրան Երևանի համաձայնությունը նշանակում է համաձայնել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Մոռանալով, թե ինչ պարտավորվածություններ են եղել Մոսկվայի կողմից` փորձում է մեղքը գցել Երևանի վրա, թե վերջին շրջանի հայատարարություններով խախտում դասական պայմանավորվածությունները և ավելի անհնար է դարձնում Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: Կոլերովն, ըստ էության, սպառնալիք է հնչեցնում, որ հայեր, նայեք, որքան էլ Ռուսաստանը «սառը պատերազմի» մեջ է ԱՄՆ-ի և Արմուտքի հետ, այնուամենայնիվ, այն կարող է այնքան էլ սառը չլինել գոնե ղարաբաղյան հարցում, և մենք կարող ենք միանալ, ու դուք իսկապես ստիպված կլինեք մասնատել Լեռնային Ղարաբաղը, չնայած այդ «սառը պատերազմին»` մենք կարող ենք համաձայնել ամերիկացիների հետ, և Ուորլիքի կետերն իրականացվեն»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությանը. «Քանի դեռ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չի վերականգնվել, մենք զերծ կմնանք որևէ փակ քվեարկության ժամանակ քվեարկելուց»:
Ա.Մինասյանի խոսքով՝ ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիան կատարել և գործառույթային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
Yerkir.am-ը` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե օրերս «թաղում» ծեծի է ենթարկվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան: Թե կոնկրետ ո՞րն է եղել միջադեպի բուն պատճառը, հայտնի չէ, բայց, ըստ կայքի աղբյուրի, վեճը կրկին թեժացել է՝ «դուք չգիտեք ես ով եմ, ում տղեն եմ»` արդեն ավանդական դարձած արտահայտության պատճառով:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում տուժած 5 հիվանդները առաջիկա օրերին կմնան «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց համալիրի ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ վիրավորված 5 անձանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր կայուն, 2-ինը՝ բավարար:
Արմենի հայտարարությանը հետևել էր Մարկ Սաղաթելյանի կնոջ` Նունե Սաղաթելյանի արձագանքն այդ համերգին, որտեղ նա մասնավորապես նշում էր, որ Մարկի գերեզմանի հետ կապված աշխատանքները վաղուց ընթացքի մեջ են և, որ, Փառք Աստծո, նրանք այն վիճակի մեջ չեն, որ ստիպված լինեն մարդկանցից գումար հավաքել այդ նպատակով:
ՀՀ կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա վաղն առավոտյան: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մինչ այժմ չի քանդել բերանի կարերը: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլելչյանը:
Տարիներ շարունակ Մանկավարժական Համալսարանն ու Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոների : Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանn ու Գայանե Թադևոսյանը, այս փառատոների միջոցով մեծապես նպաստում են մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալի կազմակերպելուն:
Հայաստանում ամենաշատը քննադատվող երևույթը ընտրություններն են, որոնք մշտապես կեղծվում են, անցնում են կոպիտ խախտումներով: Նույնչափ քննադատության է ենթարկվում մենաշնորհը՝ ինչպես տնտեսական դաշտում, այնպես էլ քաղաքական ու պետական կառավարման համակարգում: Ընդդիմությունը միանգամայն արդարացիորեն քննադատում է իշխանությանը տնտեսական մենաշնորհներին հովանավորելու և քաղաքական մենաշնորհ հաստատելու համար: Բայց նույն ընդդիմությունը առանց որևէ բանական հիմնավորման առիթը բաց չի թողնում որևէ ընտրությունից խուսափելու, ընտրությանը չմասնակցելու համար:
«Ես եւ Ռուզաննա այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ խմբակցության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաեւ Շուշան Պետրոսյանը»:
«Ուորլիքը նույնիսկ չգիտի, որ փախստականներ կան նաև Ադրբեջանից, ընդ որում` ավելի շատ, քան Լեռնային Ղարաբաղից: Սա նշանակում է, որ այդ հայտարարության մեջ շեշտադրումներն ամենևին էլ հայանպաստ չեն: Եթե ասեր` Ստեփանակերտն էլ պիտի ազատեք, դու պետք է ասեիր, որ քսանյակը հայտարարություն է արել, և Յորլիքը կամ Օրլիքը հայանպաստ հայտարարություն է անում, հա՞,- պատասխանելով Արշակյանին` ասաց Իսագուլյանը:- Մարդն ասում է` այս խաղաղությունը չի կարող երկար շարունակվել, կարծես թե, այդ խաղաղությունը 20 տարի իրենց ուժերով է պահպանվել: Նախ, ի՞նչ խաղաղապահ ուժեր, եթե Ղարաբաղի բանակը շատ լավ էլ այդ խաղաղությունը պաշտպանում է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Պարզ ասեմ. եթե հետազոտությունները ցույց տային, որ գոյություն ունի նման վտանգ, ծրագիրը երբեք չէր կարողանա միջազգային ֆինանսավորում ստանալ: Այդպիսին են միջազգային չափանիշները ժամանակակից հանքարդյունաբերության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք բոլոր մտահոգությունները եւ բաց ենք շահառուներին անհանգստացնող հարցերի շուրջ հետագա քննարկումների համար
«Գործարար աշխարհի վրա բեռը չի թեթևացվում։ Խրախուսում ենք ստվերը, խրախուսում ենք չարամիտ վարքագիծը այն մարմինների համար ովքեր պետք է ստուգումներ իրականացվեն։ Այսինքն դաշտ է ստեղծվում՝ կոռուպցիան ծաղկեցնելու համար»,- ասաց Ա. Մինասյանը։
Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը խոսել է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի մասին և ի թիվս այլ հարցերի՝ ընդգծել դրա կարևորությունը միջազգային ներդրողների ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու տեսանկյունից:
Այնպես որ, ընդամենը 10-11 օր հետո հայտնի կլինի՝ արդյո՞ք Կոլերովն արդեն իսկ կայացած փաստի մասին է խոսում՝ ինչպես վկայում է նրա հոդվածի հաստատական վերնագիրը, թե՞ սա ինչ-որ կարևոր բանից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր:
Երբեք պետք չէ գաղտնիքները մինչև վերջ բացահայտել, բայց ոչինչ բացառված չէ, որովհետև դուք անպատճառ կունենաք միջազգային միոջոցառումներ, որոնք տեղի կունենան Հայաստանում, և իմ աջակցությունն այդ ժամանակ պահանջված կլինի: Եթե ցանկանում եք, որ Հայաստանի պատկերն արտաքին աշխարհում իդեալական լինի, պետք է բոլոր ջանքերը գործադրվեն: Եվ մենք պատրաստ ենք այդ հարցում ձեզ օգնել:
Ամուսնուս տարիքի առավելություններն ամեն օր եմ վայելում: Շնորհիվ այդ տարիքային տարբերության նաև` նա ավելի փորձառու է բոլոր առումներով: Քանի որ Վահան Արծրունին առաջին մասնագիտությամբ բժիշկ է, նա պարզապես ինձ համար նեցուկ է և հենարան` սկսած այն պահից, որ ներկա է եղել մեր երեխաների լույս աշխարհ գալու ողջ ընթացքին, և կյանքի մնացյալ ոլորտներում: Նրա համար չափազանց կարևոր իրադարձություն էր մեր երկու երեխաների ծնունդը, որպեսզի նա թույլ տար, որ ձագուկներն առաջինը ոչ թե իրեն, այլ անծանոթ դեմքերի հանդիպեին:
«Ես ուղղակի միջնորդում էի արդարադատության համար: Արդարադատությունն այն չէ, որ գտնեն մեղավորներ, որովհետև անպայման մեղավոր պիտի լինի: Արդարադատությունն այն չէ, որ ասվի՝ գուցե նա ալկոհոլ է օգտագործել այն դեպքում, երբ նա ընդհանրապես չի օգտագործել: Արդարադատությունն այն չէ, որ ասվի, որ կա երկու զոհ, ուրեմն` պիտի մեղավորներ լինեն: Ես միջնորդում էի մի մարդու համար, որն անմեղ է, որը պիտի մահանար և որը մինչև կյանքի վերջը պիտի շարժվի այն մտքով, որ ոչ թե ինքը, այլ իր մեքենան ջահել տղաների է սպանել»,- երեկ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը:
1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, փոքրիկ Վիգենը երեք ամսական էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք: Մի օր Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ և ինձ ասաց. «Թո՛ղ թատրոնը, որ երեխաները և դուք սովամահ չլինեք, ես խոսել եմ Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ, որ գնաս «Կարմիր հացագործում» աշխատես, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ ջութակի դասեր ստանա»:
Մեր ինչի՞ն է պետք հենց այս պահին փչացնել մեր հարաբերությունները լեհերի հետ` իմանալով, թե լեհերն ինչքան բացասական են վերաբերվում Միկոյանի կերպարին՝ կապված Կատինի սպայական կազմի ոչնչացման հրամանի հետ, որի ստորագրողն է եղել: Ուրիշ խնդիր մենք չունե՞նք, այս պահին հայ-լեհական հարաբերությունը փչացնելու խիստ կարի՞ք կար: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում դնել:
Այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից 2-ի՝ 30-ամյա Նորայր Հարությունյանի և 72-ամյա Մնացական Սուքիասյանի, վիրահատությունն ավարտվել է և նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին 168.am-ին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Մյուս երեք վիրավորներին դեռ վիրահատության փուլում են:
Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ուենցած կրակոցներից հրազենային վնասվածք ստացած վիրավորներից երեքի վիճակը ծանր է, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Հիմնականում վնասվածքները ստորին վերջույթներում են, իսկ մեկինը՝ որովայնի խոռոչում։
Ժամեր առաջ Վերնիսաժում հնչած կրակողները լսած կամ դրանց ականատես եղած անձինք այսօր լրագրողների պատմել էին, թե շտապօգնությունը բավական ուշ է հասել դեպքի վայր: 168.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ այսօր դեպքի վայր է մեկնել շտապօգնության 5 մեքենա: Տիկին Ստեփանյանն ասաց, որ չգիտի՝ երբ է դեպքը տեղի ունեցել, բայց շտապօգնությունն առաջին զանգը ստացել է 13:26 րոպեին:
168.am-ի տեղեկություններով՝ քառյակի համատեղ հանրահավաքի օրակարգն ու օրը կորոշվի հաջորդ շաբաթ կայանալիք քառյակի նիստում, որը տեղի է ունենալու ՀՅԴ խմբակցությում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համատեղ հանրահավաքում պահանջներ են ներկայացվելու նոր կառավարությանը և պահանջելու են կարճ ժամկետներում իրականացնել այն, հակառակ դեպքում՝ հնարավոր է քառյակը հանդես գա նաև այս կառավարության հրաժարականի պահանջով: Ի դեպ, մեր աղբյուրների փոխացմամբ՝ քառյակի համատեղ հանրահավաքին առաջնորդները չեն մասնակցելու: