
Եթե գոյություն ունենար նման վտանգ, ծրագիրը երբեք չէր կարողանա միջազգային ֆինանսավորում ստանալ. Lydian International ընկերության նախագահ. Մեդիամաքս

Ի՞նչ հնարավորություն ազդեցություն կարող է ունենալ Ամուլսարի հանքի շահագործումը Ջերմուկ քաղաքի վրա։ Մեդիամաքսի հետ հարցազրույցում Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը, անդրադառնալով այս կապակցությամբ հնչող մտահոգություններին, ասել է
«Դա հասկանալի մտահոգություն է: Մենք նաեւ հասկանում ենք, որ անվտանգությանն առնչվող երաշխիքները, որոնք տալիս է ընկերությունը, բավարար չեն շահագրգիռ կողմերի մտահոգությունները վերացնելու համար: Ահա թե ինչու նախապես հրապարակեցինք Ջերմուկի վրա ազդեցության նախնական գնահատականը, թեեւ Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականը (ԲՍԱԳ) դեռեւս ավարտված չէ: Նախնական զեկույցները՝ կապված փոշու, ստորգետնյա ջրերի, աղմուկի եւ այլ մտահոգությունների հետ, հասանելի են Գեոթիմի կայքում: Սա զուտ գիտական հետազոտություն է` իրականացված միջազգային անկախ խորհրդատվական ընկերությունների կողմից, որոնք ավելի քան հարյուր տարվա փորձ եւ մեծ հեղինակություն ունեն: Տարիների ընթացքում արված հետազոտությունները պարզել են, որ Ջերմուկի վրա պոտենցիալ բնապահպանական անբարենպաստ ազդեցություն չի կարող լինել:
Պարզ ասեմ. եթե հետազոտությունները ցույց տային, որ գոյություն ունի նման վտանգ, ծրագիրը երբեք չէր կարողանա միջազգային ֆինանսավորում ստանալ: Այդպիսին են միջազգային չափանիշները ժամանակակից հանքարդյունաբերության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք բոլոր մտահոգությունները եւ բաց ենք շահառուներին անհանգստացնող հարցերի շուրջ հետագա քննարկումների համար»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում