
Գյումրիում հաստաբուն բարդին շուռ է եկել, երկու կանայք մարմնական վնասվածքներ են ստացել (տեսանյութ). ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 16-անց 40-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտային հարակից փողոցի ու շուկայի հարևանությամբ գտնվող հաստաբուն բարդին կոտրվել ու շուռ է եկել, ինչպես ականատեսներն են պատմել մեր լրագրողին, ուժեղ քամու պատճառով: Արդյունքում մարմնական մասնակի վնասվածքներ են ստացել փողոցի վրա առևտուր իրականացնող երկու կանայք: «Միամիտ կանգնած էինք, տեսանք, որ քամին ջարդեց վար գցեց, էդ խեղճ կինը տակը նստած էր, լավ է մի կերպ հանեցին տարան տուն: Հարվածը շատ ուժեղ չէր, բայց դե կարող է հլը թարմ է դեպքը, ինչ իմանանք ինչ կլինի»,- նշել է տարածքում կայանած անհատ տաքսի մեքենայի վարորդներից մեկը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: