Բաժիններ՝

Գուրգեն Արսենյանը՝ իր որդուն ծեծելու մասին. Ես ի՞նչ կապ ունեմ, ես ինչի՞ պիտի խցկվեմ. news.am

Yerkir.am-ը` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե օրերս «թաղում» ծեծի է ենթարկվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան: Թե կոնկրետ ո՞րն է եղել միջադեպի բուն պատճառը, հայտնի չէ, բայց, ըստ կայքի աղբյուրի, վեճը կրկին թեժացել է՝ «դուք չգիտեք ես ով եմ, ում տղեն եմ»` արդեն ավանդական դարձած արտահայտության պատճառով:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը  NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրեը՝ ասելով, թե ինքը չի խառնվում իր որդու գործերին, եթե նույնիսկ նրան ծեծել են:

«Ինչ վերաբերվում է իրենց երիտասարդական էներգիայի տարբեր դրսեւորումներին, ձեւերին, չեմ կարծում, որ դա գլոբալ հարց է: Ամեն ինչ էլ կարա լինի իր հասակակիցների հետ շփումների ժամանակ, ես ի՞նչ կապ ունի, ինչի՞ պետք է խցկվեմ էնտեղ: Ինչի՞ պետք է ես խցկվեմ իրենց երիտասարդական հարաբերությունների արանքում, ու հետո ուսանող ա, որը որ հակումներ չունի կռիվներ անելու»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ news.am կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս