Ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը ստորագրելու Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը: Արդյոք այն կարո՞ղ է ստորագրվել մայիսի 29-ին Աստանայում, եթե ոչ, ապա որո՞նք են պայմանագրի ստորագրման գոնե մոտավոր ժամկետները: Եվ երկրորդը, արդյոք ընդհանրապես ավարտվե՞լ է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցման բանակցային գործընթացը:
«Եթե ոստիկանը չի խախտում քաղաքացիների իրավունքը, արժանապատվությունը չի նվաստացնում, նա է լավ ոստիկան»,- այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում քննարկվող «Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ու իրագործման յուրահատուկ ուղղություն» թեմայի քննարման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Կոռուպցիային նվիրված համաժողով սփյուռքում։ Առաջին անգամ կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» ֆիլմը Հայաստանում կոռուպցիայի մասին: «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղը մայիսի 31-ին կազմակերպում է համաժողով «Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և սփյուռքի դերը» թեմայով: Համաժողովի ժամանակ բազմակողմանիորեն քննարկվելու են կոռուպցիային վերաբերող խնդիրներ, ելույթներով հանդես կգան Սփյուռքի և Հայաստանի քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
168.am-ը Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունը նույն տրամաբանությամբ ճնշում չի գործադրում ԲՀԿ կամ ՀՅԴ խմբակցությունների անդամ գործարար պատգամավորների նկատմամբ և հատկապես կենտրոնացել է ՕԵԿ-ի վրա: «Այս հարցը իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս, և պետք է հասկանանք՝ գուցե կառավարության հետ լեզու գտնելու խնդի՞ր կա: Ես կարծում եմ, որ այս հարցը բավականին ջուր վերցնող խմոր է»,- պատասխանել է Հեղինե Բիշարյանը:
«Այս ամենը ներկայացրեցի, որպեսզի ցույց տամ, թե որքան դժվար է գուշակել, թե ինչ կլինի Ղարաբաղում,- ասում է Ա. Մանուչարյանը: -Եթե հիշում եք, վերջին 3-4 տարիներին երբ ինձ հարցրել են` պատերազմ հնարավո՞ր է, ես պատասխնել եմ` հավանականությունը զրո է: Բայց վերջերս` կապված ուկրաինական իրադարձությունների հետ, ասում եմ` հնարավոր է, բայց հնարավոր է ոչ թե այն իմաստով, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակվի (այդպիսի հավանականություն չկա), հավանական է, որ մենք հարձակվենք Ադրբեջանի վրա»:
«Մեր հասարակությունը հիմարացված է, նրա իդեալը արդեն ցույց է տրված Կոնչիտայով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը` ղարաբաղյան հիմնախնդրի և աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում իր կարծիքը հայտնելով նաև համաշխարհային քաղաքակրթության մասին:
Սրտամկանի ինֆարկտից կամ անոթային շունթավորումներից հետո, քննարկման առարկա է դառնում սեռական հարաբերության ապահով և անվտանգ լինելու հարցը: Շատ հիվանդներ կրկնակի ինֆարկտի վտանգի պատճառով վախենում են սեռական հարաբերություն ունենալուց: Իսկ ոմանք խուսափում են հավանական ցավերից, հատկապես անոթային շունթավորումից հետո: Շատ դեպքերում և՛ բժիշկները, և՛ հիվանդները չեն անդրադառնում այս խնդրին տարբեր պատճառներով: Արդյունքում, մարդու սեռական կյանքին վերաբերող բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան:
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Հարությունյանը չի քանդել բերանի կարերը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ բժիշկներն առայժմ Դ. Խաչատրյանի վիճակը գանահատում են բավարար:
Հարց: Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, որը տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Գինեկոմաստիան կրծքագեղձի (կամ կրծքագեղձերի) մեծացումն է տղամարդկանց մոտ: Կրծքագեղձի մեծացման չափսերը տարբեր են`1-10 սմ, միջինը` 4սմ: Գինեկոմաստիան հանդիպում է 50-70%` առողջ դեռահասների, 40%` հասուն տարիքի տղամարդկանց, և մինչև 60-70%`տարեցների մոտ:
Արվեստագետը, խորամանկ ասեմ, թե խելոք պիտի լինի այնքան, որ մեղադրելու կամ արդարացնելու, լավ կամ վատ ասելու Աստծուն վերապահված իրավունքն իրեն չվերապահի: Արվեստագետը խնդիրը բարձրացնելով` դրա շուրջ մտածելու է հրավիրում: Այն արվեստագետը, որը ոչ միայն պատասխանը գիտի, այլև արդարացնելու կամ մեղադրելու վճիռ է կայացնում, անմիջապես է արվեստի ասպարեզից դուրս մնում և դառնում է մեծամիտ ասուն…
Հայաստանում անակնկալներ չեն լինում. վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագիրն անցավ ՀՀԿ-ականների միահամուռ կողմ քվեարկությամբ: Խորհրդարանական մյուս հինգ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը՝ հայտարարելով, որ բոյկոտում են քվեարկությունը: Ընդդիմության նման քվեարկությունն առավել քան տարօրինակ էր, քանի որ նրանք ավելի շատ փորձում էին պաշտպանել կառավարությանը, քան դեմ էին արտահայտվում դրան:
«Ըստ իս` Հայաստանը, ի դեմս իր նախագահ Սերժ Սարգսյանի, արդեն լուծել է իր խնդիրները, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը կարողացավ իրականացնել ներքաղաքական հատուկ գործողություն, որի շնորհիվ նա բացարձակապես ամրապնդեց իր իշխանությունը և լուծեց իր բոլոր անձնական ներքաղաքական խնդիրները: Եվ այդ իմաստով, կարծում եմ, Հայաստանը Մաքսային/Եվրասիական ինտեգրումից արդեն ստացել է իր բոլոր բոնուսները»,- ասում է Վադիմ Դուբնովը:
«Եթե հետադարձ հայացք ենք գցում անցյալին, Ռոբերտ Քոչարյանի առաջին կառավարությունն իրեն «արհեստավարժների» կառավարություն էր անվանում, չէ՞: Վարչապետն ասում էր` եթե խավիարի համը չեն տեսել, ուրեմն՝ իրավունք չունեն պաշտոն զբաղեցնել կառավարման համակարգում: Հիմա այս կառավարությունը կարելի է բնութագրել մոտավորապես այս սկզբունքով` եթե օլիգարխ չեմ, ուրեմն՝ իրավունք չունեմ կառավարության անդամ լինել: Ի՞նչ պետք է լինի այս կառավարության ծրագիրը, կարծում եմ` ընդամենը պետք է լինի օլիգարխների շահերը սպասարկող ծրագիր»,- նշեց Պետրոս Մակեյանը:
Ե՞րբ է Հայաստանը, ի վերջո, դառնալու Մաքսային միության անդամ: Չնայած ամենաբարձր մակարդակով (այն էլ` Մոսկվայում) 2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մաքսային միությանը միանալու, իսկ հետագայում` Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին, այս հարցն անորոշ է այնքան, որքան Մաքսային միության հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության հիմնադրման ժամկետները:
«Սրա (խոսքը կառավարության ծրագրի մասին է:- Ա.Ս.) ծրագրային միակ դրական կողմն այն է, որ, իմ տպավորությամբ, սա կյանքի մարդ է գրել, մարդ, ով շփվում է կյանքի հետ: Մարդը գրել է` նախատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, այսինքն ասում է` կարող է այսքան կարողանամ անել: Այսինքն՝ գրել է հասկանալով»,- ասում է Արամ Կարապետյանը:
Մայիսի 20-ին միջազգային լրատվությամբ բոլոր հետաքրքվողները ռուսաստանյան լրատվությանն էին հետևում: Հատկապես տնտեսությամբ հետաքրքրվողները: Ռուսական հեռուստալրատվության առաջին լուրերը, հայտնի բան է, վերաբերում են իրենց նախագահին՝ ո՞ւմ է ընդունել, ի՞նչ դարակազմիկ մտքեր է արտահայտել, կամ պարզապես ի՞նչ հայրական խորհուրդներ է տվել:
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հայաստանցիներն ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն ռուսաստանյան աշխատաշուկայում:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները:
Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ ինքը պատշաճ կերպով տեղեկացրել է ՕԵԿ խմբակցությանը, որ դուրս է գալիս խմբակցությունից և ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Քիչ առաջ Ազգային ժողովում 69 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Հանրապետականները որոշումը ծափերով ընդունեցին:
Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):
Վալերի Հովյաննիսյանն ու Մյասնիկ Հայրպետյանը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ դեռ հայտնի չէ՝ երբ հիվանդները դուրս կգրվեն հիվանդանոցից:
Այսօր առավոտյան տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկվել է կառավարության ծրագրի նկատմամբ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը։
168.am-ը մոտ 1 ամիս առաջ գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է: Դրանից հետո գործարանի ղեկավարությունն ավելի «մեծ ախորժակով» է ձեռնամուխ եղել թալանին:
Եթե ԲՀԿ-ն ևս քառյակի միասնության ծրագրի շրջանակներում որոշի դեմ քվեարկել կառավարության ծրագրին, ավելի հավանական է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասն ուղղակի չներկայանա նիստին: Ինչո՞ւմ է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ պատգամավորների տածած սիրո գաղտնիքը, ի՞նչն է պատճառը, որ նրան սիրում են ոչ միայն կուսակիցները, այլ նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանին չէր ընդունում նույնիսկ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մի զգալի հատված:
Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, և պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, բայց քառյակում միասնությունը պահպանելու համար ստիպված կլինեն դեմ քվեարկելու որոշում կայացնել:
«Ես այս տարածաշրջանում չեմ տեսնում այնպիսի օբյեկտ, որը կարող էր խաղալ Ղրիմի դերը, և ես չեմ տեսնում նաև նմանություն Ուկրաինայի հարավ-արևելքի հետ, ուստի այս թեմայով զուգահեռներն այնքան էլ ճիշտ չեն»,- 168.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնեց ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև անցկացվող զուգահեռներին:
Հասմիկ Սևոյանի աբստրակտնկարների ներդաշնակ գույները տասնօրյա ցուցահանդեսի ընթացքումՀայաստանի Նկարիչների միության ցուցասրահը պարուրել էին նոր շնչով: Մայիսի 7-16-ն ընկած ժամանակահատվածում աբստրակտ արվեստի սիրահարները մեծ ցուցասրահում հնարավորություն ունեին վայելելու նկարչուհի Հասմիկ Սևոյանի վերջին երկու տարիներին ստեղծած յուրօրինակ նկարները:
«Ես այս պահին խոսում եմ այն ապացույցների մասին, որոնք ներկայացվեցին դատարան՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Այդ ապացույցներով ակնհայտ է, որ նշված մեղադրանքների մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ: Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ չի հայտնի՝ Գոռ Առաքելյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ: