Այս նախագծով մենք խրախուսում ենք չարամիտ վարքագիծը. Արծվիկ Մինասյան
ԱԺ նիստում քննարկվում է խոշոր հարկատուների համար պարտադիր աուդիտի պահանջը հանելու մասին օրինագիծը։ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ եթե խոշոր կազմակերպությունների համար չափանիշները սխալ են, ապա դրանք անհրաժեշտ է վերանայել, սակայն պարտադիր պահանջը հանելը սխալ է։
Պատգամավորը չի կիսում այն տեսակետը, որ սրանով թեթևանում է բեռը գործարար աշխարհի վրա։ «Գործարար աշխարհի վրա բեռը չի թեթևացվում։ Խրախուսում ենք ստվերը, խրախուսում ենք չարամիտ վարքագիծը այն մարմինների համար ովքեր պետք է ստուգումներ իրականացվեն։ Այսինքն դաշտ է ստեղծվում՝ կոռուպցիան ծաղկեցնելու համար»,- ասաց Ա. Մինասյանը։
Վերջինս նաև նշեց, որ այս օրինագիծը հաշտպանում են այն մարդիկ, ովքեր չեն գիտակցում աուդիտի և թափանցիկության կարևորությունը, կամ անձնական շահագրգռվածություն ունեն։ Նա կոչ արեց, որ այն պատգամավորները, ովքեր խոշոր սեփականատերեր են, բաժնաետերեր են (կապ չունի՝ ում անունով է գրանցված բաժնեմասը) և շահագրգռվածություն ունեն, պետք է չմասնակցեն քվեարկությանը։