Մարգարիտ Եսայան. Շուշանը որևէ անձի և որևէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում «Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ իմ շատ սիրելի եւ հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջեւ, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից եւ հատկապես Ռուզանից,այս անհաճո միջադեպի համար, եւ վստահեցնում եմ՝ Շուշանը որեւէ անձի եւ որեւէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես եւ Ռուզաննա այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ խմբակցության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաեւ Շուշան Պետրոսյանը»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի՝ Ռուզաննա Ստեփանյանի Վերնիսաժի դեպքերի մասին հնչեցրած հարցադրումից հետո ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»: