Բաժիններ՝

Թրամփը նկար է հրապարակել, որտեղ Կանադայի վարչապետին անվանել է նահանգապետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում նկար է հրապարակել, որտեղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին անվանել է նահանգապետ

Հրապարակված պատկերում Քարնին նստած է սառույցին, իսկ նրա կողքին Թրամփն ասում է. «Վեր կաց, նահանգապետ»։ Դրանով նա ակնարկում է, որ Կանադայի վարչապետն ամերիկյան նահանգի ղեկավար է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել էր, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը: Ավելին, նա կարծիք էր հայտնել, թե կանադացիներից շատերը կողմ են, որպեսզի իրենց երկիրն այդ կարգավիճակով միանա ԱՄՆ-ին:

Քարնին, ինչպես և նախորդ կառավարության ղեկավար Ջասթին Թրյուդոն, հայտարարել էր, որ Կանադան երբեք և որևէ ձևով չի մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930