Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 69

Հայաստանում ամենաշատը քննադատվող երևույթը ընտրություններն են, որոնք մշտապես կեղծվում են, անցնում են կոպիտ խախտումներով: Նույնչափ քննադատության է ենթարկվում մենաշնորհը՝ ինչպես տնտեսական դաշտում, այնպես էլ քաղաքական ու պետական կառավարման համակարգում: Ընդդիմությունը միանգամայն արդարացիորեն քննադատում է իշխանությանը տնտեսական մենաշնորհներին հովանավորելու և քաղաքական մենաշնորհ հաստատելու համար: Բայց նույն ընդդիմությունը առանց որևէ բանական հիմնավորման առիթը բաց չի թողնում որևէ ընտրությունից խուսափելու, ընտրությանը չմասնակցելու համար: Ընդդիմությունն այդպես վարվեց անցած տարվա նախագահական ընտրություններում, այդպիսին է ընդդիմության դիրքորոշումը համայնքային նշանակության բոլոր ընտրություններում: Իշխանության թեկնածուին միայնակ թողնելու և ընդդիմադիր թեկնածուին չաջակցելու վերջին դեպքն արձանագրվեց Ազգային Ժողովի նախագահի ընտրություններում՝ ըստ էության ապահովելով Գալուստ Սահակյանի ծանրակշիռ հաղթանակը: Այսօր կզրուցնեք Հայաստանի քաղաքական դաշտի եզակի գործիչներից մեկի հետ, ով ընտրություններում առաջնորդվում է ոչ թե կոնյուկտուրային շահերով, այլ հասարակության համար այլընտրանք ապահովելու սկզբունքային մոտեցմամբ: Մեր հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս