Չակերտավոր գործարարները կփորձեն ազգաբնակչության հաշվին (ալյուրի օրինակն ունենք), ապրանքները թանկացնելու հաշվին հարկերի մուտքերն ավելացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը շատ դիպուկ ասել է, որ խոսքը գնում է ստվերային տնտեսության մասին, այլ ոչ թե գների բարձրացման: Շատ կարևոր է, որ կառավարությունը հետևողական լինի, որ այդ հարկային մուտքերը չլինեն գների բարձրացման հաշվին, և, իրոք, հարկային դաշտում պետք է բարվոք վիճակ ստեղծվի: Վարչապետը հստակ ասել է, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք խուսափում են հարկային դաշտից, պետք է նրանց բերել հարկային դաշտ:
Որքանո՞վ ենք մենք իրականում քրիստոնեա՝ ըստ էության: Որքանո՞վ է մեր հավատը բովանդակությամբ, և ոչ թե ձևով քրիստոնեական: Որքանո՞վ է Հայ առաքելական եկեղեցին կատարում իր առաքելությունները: Որքանո՞վ է եկեղեցին հավատացյալներինը, և՝ հակառակը: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ իրենք իշխանություններին և կառավարությանը ժամանակ են տալիս մինչև աշուն՝ իրականացնելու համար իրենց կողմից ներկայացված պահանջները, որից հետո պարզ կդառնան իրենց կողմից իրականացվելիք քայլերը: Միասնական հանրահավաքը ևս թողնվել է աշնանը:
Ներմուծողների մոտ համատարած շատ ցածր է շահութաբերությունը: Ամեն մի ոլորտն իր խնդիրն ունի և, ըստ սուբյեկտների՝ իրենց ծանուցագրեր ու վերլուծականներ ենք ներկայացնում: Կյանքը ցույց է տալիս, որ իրենց մի մասն ուղղվում է, իսկ եթե չեն գնում մեր առաջարկին, մենք ծրագիր կկազմենք և մեր մարմինները՝ ստուգող, վերստուգող, քննչական, մեր բազմապիսի գործառույթները պետք է իրականացնեն, ընդհուպ պետք է գնանք բռնագանձման հայտերի, գույքի բռնագանձումների: Եթե դա էլ չազդի, բայց մենք հիմնավորումներ ունենանք, կգնանք մինչև քրեական գործողությունների, պատասխանտվության կիրառման:
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը որևէ վտանգ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը և դրանից երկու օր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին` Համլետ Հարությունյանը նշեց, որ ինքն ավելի տեղին և լավ, քան նախագահն ասաց, չի կարող պատասխանել Նազարբաևին, որևիցէ վտանգ չի տեսնում, և կարծում է, որ Հայաստանը կստորագրի այդ համաձայնագիրը:
168.am-ը Երևանում կատարած հարցումների միջոցով փորձեց պարզել քաղաքացիների դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ, և, թե արդյո՞ք մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությունն ինչ-որ կերպ կարող է խոչընդոտել միությանը ՀՀ-ի անդամակցելուն:
Սեպտեմբերին Հայաստան երեխաներ կգան Չիլիից, Եթովպիայից, Հարավային Աֆրիկայից, Կանադայից, Մալայզիայից, Չինաստանից եւ շատ այլ երկրներից: Սա շատ կարեւոր է՝ նրանք կկարողանան ճանաչել Հայաստանը, կհասկանան. ինչպե՞ս ենք մենք ապրում, ինչպիսի՞ մարդիկ ենք, պատկերացում կկազմեն մեր ավանդույթների մասին: Հայերն էլ իրենց համար շատ նոր բաներ կբացահայտեն:
Մարզահամերգային համալիրի հարևանությամբ՝ բլրի լանջին, հունիսի 1-ից գործում է բացօթյա կինոթատրոն, որը կոչվում է CornPop Cinema: Ցուցադրվելու են թեմատիկ, դասական, հին ու նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր, ինչպես նաև օտար լեզուներով ֆիլմեր: Տոմսը արժե 1000 դրամ: Տրամադրվում են նաև բարձեր ու տաք ծածկոցներ։ Կինոթատրոնը կգործի մինչ հոկտեմբերի վերջ․․․
«Ես կարծում եմ, որ մաքսային սահման, այնուամենայնին, չի լինի, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանը լիարժեքորեն չի միանա այդ կառույցին, այլ կմիանա, այսպես ասած, կրտսեր եղբոր կարգավիճակով` ինչ-որ մի աղճատված պայմանագրով: Տնային առաջադրանքը, որ Աստանայում տվել էին Հայաստանի ղեկավարությանը` մինչև հուլիս մշակել նոր պայմանագիր, այդպիսի մի տարբերակ կգտնեն: Բայց, փաստորեն, ի՞նչ է ստացվում, որ, առաջինը, եթե անգամ այդ կառույցը կարող էր ինչ-որ ենթադրական օգուտներ տալ Հայաստանին, դրանից չենք օգտվելու, քանի որ լիարժեք անդամ չենք լինելու, և ամենակարևորը` թեկուզ այդ ձևով այդ կառույցին անդամակցելը մեր առջև փակելու է դեպի Եվրոպա ինտեգրացիոն ճանապարհը»,- ասում է Աղասի Ենոքյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին բոլորովին չի զարմացրել, որ Հայաստանն առանց Ղարաբաղի է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում Կ. Ճշմարիտյանն ինքը հարցադրումներ արեց. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել: Ես Ձեզ հարցնում եմ՝ մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:
«Դա այն հարցը չի, որ ես կարծիք հայտնեմ: Ես իրավասու չեմ: Ինչի՞ եք զարմանում: Ես ի պաշտոնե կոնկրետ որևէ տեղեկատվություն չունեմ Ձեր բարձրացրած հարցի վերաբերալ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով հրացին` արդյոք ինչպե՞ս է մաքսակետ դրվելու Հայաստանի ու Արցախի սահմանին, երբ շաբաթ օրը ՀՀ նախագահը հայտարարեց, որ առանց Արցախի մտնում ենք Մաքսային միություն:
Ըստ նրա՝ 472 խոշոր հարկ վճարող կա, որոնք ապահովել են բյուջեի եկամուտների 51.7%-ը, իսկ առաջին 1000 խոշորները՝ 72%-ը, այսինքն՝ հարկային բեռը հիմնականում ընկած է միջինից մեծ ընկերությունների վրա: Սակայն, Ալավերդյանը հայտարարեց, որ անցած տարվա մուտքերի բարձր ցուցանիշն այս տարի ապահովել չի հաջողվի:
«Կարո՞ղ եք նշել մի ոլորտ, որը հստակ Ձեր միջամտությամբ կարգավորվել է: Ես գիտեմ, որ Ձեր ձեռքերն ամեն տեղ չեն հասնում, բայց ամեն դեպքում բոլորը գիտեն, որ մոնոպոլիաներն ամենուր են»,- այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն տնտեսական հանձնժողովի նախագահ Վարդան Այվազյանը թույլ չտվեց, որպեսզի Շաբոյանը պատասխանի:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Օսլան մարդու աղիներում փոխակերպվում է գլյուկոզայի, որի ավելցուկը նպաստում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացմանը։ Նոր հասունացած կարտոֆիլը պարունակում է ընդամենը 7-8% օսլա։ Նույն բույսից ստացված արմատապտուղները տարբերվում են պարունակվող օսլայի քանակով, նախընտրելի են միջին չափ ունեցողները։
«Ես երբեք չեմ ընդունել Հայաստանի իշխանությանը, որովհետև միշտ սխալ են կառավարել, երկրի «հերն անիծել են», բայց կան բաներ, որ մարդկային առումով էլ չեմ ընդունում: Հիմա բոլոր դրել քննարկում են Սերժ Սարգսյանի նստած տեսքը և այլն, և այլն` այն իմաստով, որ «Սերժ Սարգսյանը խեղճ ա, մեղք ա, այսպես է արել, այնպես է արել…եկեք փոխենք»: Եվ ովքե՞ր են սա ասում, բոլոր նրանք, ովքեր ուզում են Ռոբերտ Քոչարյանին հետ բերել: Ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: ԱՊՀ-ի անդամ պետության նախագահ Ալիևը նամակ է գրել երեք նախագահներին…»,- ասաց Արամ Կարապետյանը:
Սոյայի հիմքով խառնուրդն ԱՄՆ-ից ներկրում է Հայ Ավետարանչական եկեղեցին, և այն բաժանվում է անապահով ընտանիքներին՝ Գյումիում կամ Արցախում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Եթե հաշվի չեք առնելու ընդհանրապես կարելի է և չգրել, եթե կա այդպիսի առաջարկություն, այդպիսի գիտություն, որ անամնեզը չեք առնում, մի առեք: Ուրեմն՝ կարելի է երեխային բերել հիվանդանոց, անլեզու, անբերան երեխային ծնողը բերի, հանձնի բժշկին ու ասի՝ հանձնում եմ ձեզ, ու բժիշկ-ծնող կոնտակտն ընդհանրապես վերանա: Ոչ մի հարց չլինի, ոչ մի պատասխան չստանան:
Դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ընդհարման պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը չի գտնվել ազատ ռեժիմի տակ, այլ միացված է եղել հետընթաց փոխանցում:
«Խնդիրն այն է, որ բոլորը համաձայնել են, որ Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մաս է: Փաստացի, Բելառուսն ու Ղազախստանը, ստորագրելով այս պայմանագիրը, ընդունում են, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է: Բայց Ռուսաստան-Ղրիմ և Հայաստան-Ղարաբաղ լրիվ տարբեր պատմություններ են, քանի որ դե յուրե գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Ղրիմը անկախ պետություն չէ և ներկայումս Ռուսաստանի տարածք է: Դրա համար այդ հարցերն այնքան էլ համեմատելի չեն: Հայաստանի դեպքում միասնական հայկական պետություն դեռ չի ստեղծվել: Իրականում, դա հիմք է և իրավունք է տալիս Նազարբաևին հարցեր տալ չճանաչված պետության վերաբերյալ»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Նազարբաևը Ղարաբաղի մասին խոսելիս շրջանցեց Ղրիմի հարցը:
Դիվանագիտության մեջ պահեր կան, երբ հրապարակային հայտարարություններն արվում են ինչ-որ պահից հետո, երբ ամեն ինչ պարզ է: Ես կարծում եմ, որ դեռ քննարկման խնդիրներ կան:
Ես չեմ սիրում եթե-ներով խոսել, մանավանդ որ, չեմ կարծում, որ նման զարգացումն իրական է: Աստված չանի, որ նման զարգացում լինի, բայց եթե հանկարծ նման զարգացում լինի, մենք հանդես կգանք համապատասխան գնահատականով: Դրանից հետո մենք նայելու ենք հասարակության արձագանքին, հետևելու ենք, թե որքանով է հասարակությունն այդ հնարավորությունը դիտում որպես վտանգ սեփական երկրի անկախությանը և ԼՂՀ անվտանգությանը, և եթե հասարակության գոնե 20 տոկոսը դա իրապես զգում է և ըմբոստանում է դրա դեմ, մենք, իհարկե, որոշակի գործընթացներ կնախաձեռնենք:
Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի:
Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաեւ շատ կարեւոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերության հետ համաձայնագիրը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
Հարցաքննության ընթացքում բժիշկը հայտնել էր, որ իրենց կողմից չի ստուգվել Վարդան Պետրոսյանի սթափության աստիճանը, ինքը չի կարող ասել՝ Վ. Պետրոսյանը գտվում էր ալկոհոլի ազդեցության տա՞կ, թե՞ ոչ: Բժիշկը, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, նաև հայտնել էր, թե չի բացառվում, որ Վ. Պետրոսյանի վրայից եկող սպիրտի հոտը նրան բուժօգնություն ցույց տալու ժամանակ նրա վերքերը մշակելու համար օգտագործված սպիրտի հոտը լինի:
Ա. Մուրադյանը հայտնեց, որ Գյումրիում ծննդաբերության հետ կապված ևս երեք ծանր դեպք է եղել, մայրերից մեկը տեղափոխվել է Երևան: Միաժամանակ նա հավաստիացրեց, թե Գյումրիում կադրերի և նյութատեխնիկական բազայի հագեցվածությունը լավ է:
«Պարոն Դումանյանը հապարակավ հայտարարեց, որ պատրաստ են և ամբուլատոր պոլիկլինիկան Ոսկեվանում կկառուցվի: Սակայն հետագայում խոստումը օդում մնաց: Մի քանի գյուղերում այդ ծրագիրը հաստատվեց, բայց Ոսկեվանում չարվեց: Ես գտնում եմ, որ անձնական վերաբերմունքի դրսևորում էր իմ նկատմամբ, որովհետև ես էի խնդիրը վեր հանել»,- այսօր ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Ես իրավահաջորդ եմ և, անշուշտ, կիսում եմ պատասխանատվությունը: Պետպատվերի առումով կան հատուկ չափորոշիչներ և հանձնաժողովն ըստ դրա է բաշխում գումարները»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայումս փորձում են կատարելագործել և տեսնել, թե ինչ ռիսկերի մասին կարելի է խոսել, այսինքն՝ կատարելագործել որակը, նաև ֆինանսական ռիսկերը կուսումնասիրվեն: