Կստեղծվեն ավելի քան 1500 աշխատատեղ շինարարության փուլում և 500՝ շահագործման ողջ ընթացքում. Հովարդ Սթիվենսոնը. Մեդիամաքս
Մեդիամաքսի հետ հարցազրույցում Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը խոսել է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի մասին և ի թիվս այլ հարցերի՝ ընդգծել դրա կարևորությունը միջազգային ներդրողների ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու տեսանկյունից:
«Նույնիսկ ավանդական հանքարդյունաբերական երկրներ համարվող Կանադան, Ավստրալիան, Բրազիլիան եւ Չիլին մեծ ջանքեր են գործադրում ներդրողներին գրավելու համար: Հետախուզական փուլը թանկ նախաձեռնություն է, որը միշտ չէ, որ արդյունավետ է լինում: Բացի այդ՝ շատ չեն այն միջազգային ներդրողները, որոնք ցանկություն ունեն ներդրումներ կատարել: Ամուլսարի ծրագիրն այս առումով բավական հաջող էր Լիդիանի գործադրած մեծ ջանքերի շնորհիվ: Ընկերությունը Հայաստանը եւ ծրագիրը ներկայացրեց տարբեր կոնֆերանսներին եւ միջոցառումներին: Հարկ է նշել, որ ներդրումների ներգրավումը ենթադրում է նաեւ ճիշտ հավասարակշռություն գտնել ներդրողների՝ ներդրումները վերադարձնելու ակնկալիքների եւ բոլոր շահագրգիռ կողմերի շահերի միջեւ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տնտեսական հհաջողության գաղտնիքը հենց այդ հավասարակշռությունն է:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանն ընդհանրապես, Սթիվենսոնը նշել է, որ զարգացող տնտեսությունների մի շարք օրինակներ կան, որտեղ աճը հնարավոր է դարձել հիմնականում բարենպաստ ներդրումային միջավայրի եւ հանքարդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումների բազմապատկման էֆեկտի շնորհիվ: «Հարկերը, աշխատատեղերը, հողի հարկերը, տեղի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների ներգրավումը նպաստում են տնտեսական աճին: Հանքարդյունաբերության ոլորտի յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվում են 3-5 անուղղակի աշխատատեղեր: Թեեւ ծրագիրը դեռեւս շահագործման փուլում չէ, Ամուլսարում արդեն աջակցում ենք տեղական մի քանի փոքր եւ միջին բիզնեսների, որոնք փոխադրման եւ մատակարարման ծառայություններ են մատուցում: Երբ սկսվի հանքի շահագործումը, այս դրական ազդեցությունը զգալիորեն կավելանա: Կստեղծվեն ավելի քան 1500 աշխատատեղ շինարարության փուլում եւ 500՝ շահագործման ողջ ընթացքում»:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում