Վերջերս հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ամսաթիվը՝ մայիսի 29: Պայմանագիրը ստորագրելու են Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ինչպես նաև նրանց կմիանա Ղրղզստանը: Հայաստանն այդ օրը կստորագրի փաստաթուղթը, թե ոչ, դեռ պարզ չէ:
Ձերդ Սրբություն, սիրելի եղբայրներ, վերջին դարերում քրիստոնյաների տառապանքները առանձնահատուկ և անփոխարինելի ներդրում են ունեցել Քրիստոսի աշակերտների միավորման հարցում: Ինչպես հին ժամանակներում մարտիրոսների արյունը դարձավ սերմը Եկեղեցու, այնպես էլ մեր օրերում շատ քրիստոնյաների արյունը Եկեղեցու միասնության սերմն է հանդիսանում:
Շրջանցելով ելույթի մեծ մասը, որտեղ արտահայտվում են հակամարտության եւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ համանախագահի անձնական հայացքները, պետք է նշեմ, որ ելույթի ընթացքում հնչեցված 6 կետերը, որոնք, պարոն Ուորլիքի խոսքերով, արտացոլում են ««ամրագրված» փոխզիջման հիմնական տարրերը» եւ «կազմում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ», լուրջ մտահոգության առիթ են տալիս:
Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն:
Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 անձանցից 6-ի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել կամ դրանց կազմումն ընթացքի մեջ է:
Ընդունելով հանդերձ, որ ներկայացված նախագիծը կես քայլ առաջ է` ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում և չի փարատում հասարակության մեջ առկա կասկածները: 5. Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն չի քվեարկի ԴԵՄ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը` լինել ավելի համահունչ հասարակության պահանջներին և մոտեցումներին:
«Յուրաքանչյուր երկիր լուծման իր ճանապարհները պայմանավորում է այդ նախադրյալներով: Մեկ անգամ չէ, որ համանախագահներն ու նրանց ներկայացուցիչները խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: Նույն մոտեցումը կար նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի յուրովի մեկնաբանել այդ սկզբունքները, ոչինչ չի ստացվելու»։
Քառյակը հիմնավորապես մասնատվել է: Սա են վկայում երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի շուրջ քննարկումների արդյունքները: Կառավարության նոր առաջարկները, մասամբ, բայց ընդունելի են ՀՅԴ-ի համար, ՀԱԿ-ը շարունակում է դեմ լինել, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, իսկ «Ժառանգությունը» գերադասեց լռել և տեսակետ չարտահայտել:
ՀԱԿ-ում հասկանում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որքան էլ օգտակար և հաճելի է կարճաժամկետ հեռանկարում, նույնքան վտանգավոր և կործանարար կարող է լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու իմաստով: Այդ պատճառով պետք է սպասել, որ շուտով ՀԱԿ-ը ավելի կկոշտացնի իր դիրքորոշումն իշխանության նկատմամբ, մասնավոապես` դնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այդպիսով դիրքավորվելով` որպես ամենաարմատական ընդդիմություն:
«Իմ կարծիքով` Ուորլիքը, կարծես, բոլոր շահագրգռված կողմերին նորից հիշեցրեց խաղի կանոնները, թե ինչպիսին է վիճակը, որոնք են ուղղությունները: Այստեղ, իհարկե, հետաքրքիր է` ում և ինչի հետ կարող է այդ ուղերձը կապված լինել: Բնականաբար, կարող է կապված լինել հենց Ռուսաստանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը:
Չնայած այն բանին, որ առավոտյան ժամը 04:00-ն էր, «Զվարթնոց» օդանավակայանում երգչին դիմավորեցին նրա մեծաքանակ երկրպագուները:
Խորհրդարանական քառյակը չի կարողանում համատեղ նիստ գումարել և ընդհանուր դիրքորոշում արտահայտել կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի նկատմամբ:
Այնքան ամոթ է: Ախր տղամարդուն ոչ վայել է խոսել, ասենք, կնոջ արտաքինի, գիրության մասին: Ի՞նչ է կատարվում: Ես այս երկու տարվա ընթացքում վարժվեցի չնկատել այդ աղտը: Իսկ դա աղտ է: Ի վերջո, եթե ավելի խորը մոտենաք իմ պատասխանին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ներքուստ համաձայն է ինձ հետ: Իսկ դրա հետ համաձայն լինելու համար պետք է ուղղակի մի քիչ ավելի իրատես լինես, թե սահմանում հիմա ինչ է կատարվում, Տավուշի մարզում ինչ է կատարվում և ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում:
«Մենք միշտ շեշտել ենք, որ առանց մեր մասնակցության անհնար է հասնել որևէ կարգավորման: Տրամաբանական չի լինի: Մեր ճակատագիրն է որոշվում, ինչպե՞ս կարելի է առանց մեզ հասնել ինչ-որ լուծման: Բայց այդ մասնակցությունը պիտի լինի բոլոր փուլերում` սկսած սկզբնական փուլից: Մենք չենք կարող միանալ` պատրաստի ինչ-որ փաստաթուղթ ընդունելու կամ չընդունելու: Սա մի քիչ ճիշտ չէ, և նույն Հայաստանն է ասում, որ ԼՂ-ն պիտի մասնակցի, համանախագահները, նույն Ուորլիքն է ժամանակին ասել, որ այդպես է տեսնում խնդրի լուծումը, դրա համար էլ հակամարտությունն անվանել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև»,- ասում է Դավիթ Բաբայանը:
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է «ԱՊՀՄակրոմոնիտորինգ» զեկույցը, որտեղ խոսվում է տարածաշրջանի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։
Մայիսի 15-ին, ժամը 18:00-ին, Ակումբ ակումբում (Թումանյան 40) տեղի կունենա ֆրանսահայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ Դընի Դոնիկյանի «Աղբաստան » վեպի շնորհանդեսը: Դընի Դոնիկյանը մեկն է այն բացառիկ սփյուռքահայ մտավորականներից, որոնց հայացքը Հայաստանի հանդեպ կարծրացած չէ՝ միանշանակ բացասական (այստեղ ամեն ինչ վատ է, սա երկիր չի), կամ դրական (երազների երկիր Հայաստան, տեսնեմ Մասիսն ու նոր մեռնիմ) առումով:
Շ. Պետրոսյանի համար արվեստի մեջ սեռական կողմորոշումը չի կարող որևէ դերակատարում ունենալ. «Ինձ դա երբեք չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է արվեստը: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու են այսպես խառնվել իրար ու կենտրոնացել հենց այդ թեմայի վրա»:
«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, ով Եվրատեսիլ-2014-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի կատարած երգի խոսքերի հեղինակն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե ինչ… Ցտեսություն, Եվրոպա… Բաներ կան, որ երբեք չեմ հասկանա… նենց որ՝ վերջապես վերադառնում եմ Երևան` սրտանց կարոտած իմ ճանաչած բոլոր քյառթուներին»:
«Հայակ» կինոմրցանակաբաշխության ցուցադրությունների շրջանակում մայիսի 11-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Սպիունու «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Ուկրաինայում ապրող և ստեղծագործող հայազգի հանրաճանաչ կինոռեժիսոր Ռոման Բալայանի կյանքի և ստեղծագործական ուղղու մասին:
Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:
Ես ցավով պետք նշեմ` դա դառում է ավանդույթ: Այսինքն` մենք ակտիվ չենք արձագանքում այն իրադարձություններին, որոնք գնում են և´ աշխարհում, և´ տարածաշրջանում: Ակնհայտ էր, որ աշխարհը կարձագանքի մեր փոփոխված քաղաքականությանը: Ակնհայտ էր, որ ագրեսիվ Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում կբերի նրան, որ Միացյալ նահանգները կակտիվանա, Եվրոպան կակտիվանա: Ու, դժբախտաբար, մենք շատ պասիվ ենք, ես ոչ մի տեղ չեմ տեսնում մեր հստակ դիրքորոշումը:
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկումը:
Չկա մի ներկայացում, որ Միշա պապիկը տեսած չլինի: Նրա ամենասիրած ներկայացումն «Անուշն» է. կարծում է, որ այն անփոխարինելի ստեղծագործություն է: Բայց ավելի շատ հավանում է հին բեմադրված «Անուշը», նոր տարբերակն այդքան էլ սրտովը չէ, ինչպես նա է ասում՝ «Հնի համն ու հոտը մի փոքր կորել է»: Բարի Միշա պապին այսպիսին է. փոքր-ինչ կտխրի, այնուհետև կմոռանա ամեն ինչ ու կսկսի կատակել: Շատ հաճախ է լսում այս նախադասությունը. «Էրնե՜կ քո կնոջը, ասող-խոսող մարդ ես երևում»:
Սահմանամերձ Չինարի գյուղում ասում են, որ չկա շաբաթ, որ երիտասարդները չգնան գյուղից: «էս երկու-երեք օրը մի 15 տղա գնացած կըլնեն արդեն: Ընտանիքի տեր կամ ազաբ տղերք գնացել են, Ռուսաաստան են գնում մեծամասանբ, մինչև Սիբիր հասնում են: Շատ ա քչացել գյուղի բնակչությունը»,- «Մեդիալաբին» ասում է Չինարի գյուղի բնակիչ Արտավազդ Երունյանը: Նրա որդիներից մեկը Մոսկվայում է բնակվում, մյուսը՝ Երևանում:
Ես տարբեր եմ, բայց հաստատ Նարցիս չեմ: Հայելու մեջ ինձ նայում եմ միայն եթերից առաջ: Որոշ մարդիկ կարող է կարծեն, թե կենտրոնացած եմ արտաքինիս վրա, սակայն դա անհիմն կարծիք է: Ինչ վերաբերում է բնավորությանս` ասեմ, որ հարկ եղած պահին բարի եմ և հանդուրժող: Լինում են պահեր, երբ ուղղակի անտանելի եմ: Մարդ եմ` բոլորի պես:
Լոնդոնը բազմաթիվ մշակույթների ընդհանրություն է: Այստեղ կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ուտելիքներ, արվեստ և զվարճալիքներ, ինչպես նաև դասական անգլիական մշակույթի օրինակներ:
ԱՄՆ-ում 100 հազար մարդ է հավաքվել 8-ամյա աղջնակի տան մոտ՝ նրա համար ամանորյա երգեր երգելու նպատակով: Նախորդ տարի աղջկա մոտ լեյկոզ էր ախտորոշվել:
«Կարծում եմ, համենայն դեպս, առաջին երեք բարձր տեղերից մեկը պարտադիր կնվաճի: Դրա համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Միմիայն հաղթանակ: Եվրոպացիների խիղճը հայերիս նկատմամբ այս անգամ գոնե կզարթնի»
«Ո՞վ է Միկոյանը: Ազգությամբ հայ է: Հետո՞ ինչ»,-այսօր քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրելու հարցի մասին:
Մենք էլ ենք մշտապես հանդես գալիս հանուն ԵԽ ԽՎ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության և մշտապես ասում ենք, որ Ադրբեջանն իրավունք չունի լինել ԵԽ անդամ, բայց, ցավոք սրտի, ԵԽ ԽՎ-ում մեր այս կոչերն անտեսում են: Մի երկիր, որտեղ կան տասնյակ և հարյուրավոր քաղբանտարկյալներ, մի երկիր, որտեղ այս պահին 43 լրագրող գտնվում է անազատության մեջ, մի երկիր, որտեղ խոսքի ազատությունը և մարդու իրավունքները ոտնահարվում են, իրավունք չունի լինելու Եվրոպայի խորհրդի անդամ: