
Կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննարկվի վաղը

ՀՀ կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա վաղն առավոտյան: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ կառավարությունը, հիշեցնենք, կառավարության ծրագրին հավանություն է տվել այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի դիտարկմամբ՝ կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: