Ռուսաստանը և Հայաստանը Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով կուսումնասիրեն առևտրային հարցերը. Պեսկով
Ռուսաստանի և Հայաստանի ոլորտային գերատեսչությունները կմշակեն առևտրի հարցերը՝ Բիշքեկում կայացած նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բիշքեկում. սա շատ կարևոր հանդիպում է, այն չափազանց բովանդակալից էր, նշվել են որոշ կոնկրետ պահեր, որոնք կապված են երկկողմանի առևտրատնտեսական համագործակցության հետ: Եվ համապատասխան գերատեսչությունները զբաղվելու են այդ հարցերով, մշակելու են դրանք»,- ասել է Պեսկովը:

