Բաժիններ՝

Լևոն Զուրաբյան. ԿԲ-ն դարձել է մի քանի ներկրող օլիգարխների շահերի սպասարկման գործիք

Վերջին տարիներին դրամի կուրսը սահուն չի արժեզրկվել, պետությունն արհեստականորեն պահել է դրամի կուրսը մինչ այն ժամանակ, երբ տարբեր ճնշումների պատճառով 2 անգամ եղել է դրամի փլուզում՝ 2009 թ. մարտի 3-ին, երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, թե այժմ թեթևակի, բայց ՀՀ դրամի փոխարժեքն արժևորվել է:

«Նույն սխալը կրկնում են ու տնտեսությանը կործանարար հարվածներ են հասցնում: ԿԲ-ն դարձել է մի քանի ներկրող օլիգարխների շահերի սպասարկման գործիք»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ում գործում է բանկային կոնսերվատիվ համակարգ, որն արտագաղթի, տնտեսական անկման, սնանկությունների, գործարար ակտիվությունների անկման հանգամանքում, բարգավաճում է:

«Դրա բացատրությունը միակն է»,- ասաց Զուրաբյանն ու հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը «Ամերիաբանկից» վարկ էին վերցրել, որը գոյություն չունի, իսկ Փայլակ Հայրապետյանի գրավադրված գույքն անցել է բանկին. «Սա տարածված է ամբողջ հանրապետությունում, որ մարդիկ չեն կարողանում վարկերը մարել և իրենց ունեցվածքն անցնում է բանկին: Բանկը ծառայում է ժողովրդի ունեզրկմանը»:

Կարդացեք նաև

Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությանը. «Քանի դեռ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չի վերականգնվել, մենք զերծ կմնանք որևէ փակ քվեարկության ժամանակ քվեարկելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս