Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյան. Միայն համատեղ աշխատանքով կարելի է հասնել հաջողության

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) սկսում է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի իրականացում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի՝ UNIDO-ի Արդյունաբերական զարգացման հիմնադրամին կատարած ներդրումներից:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորեց հայկական բրենդի ստեղծումը և հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկարողանա առաջատար դիրքեր ապահովել ժամանակակից համաշխարհային տնտեսությունում:

«Միայն համատեղ աշխատանքով կարելի է հասնել հաջողության: Մենք պատրաստ ենք համագործակցության»,- ասաց նախարարը:

UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը հայտնեց, որ երկամյա ծրագրում ներառված են 8-10 կազմակերպություններ: Ըստ նրա՝ ծրագիրը նպատակ ունի պահպանել և մեծացնել տեքստիլի և հագուստի արտադրության տեղական աձեռնարկությունների մասնաբաժինը ներքին շուկայում և նպաստել տարածաշրջանային և միջազգային շուկաներում ՀՀ ինտեգրմանը, մասնավորապես՝ ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները՝ որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու նպատակով: Ա.Սիմոնյանը կարևորեց գումարների արդյունավետ ծախսումը. «Ուզում ենք, որ յուրաքանչյուր կոպեկ արդյունավետ օգտագործվի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս