
6 ամենաանհավանական և ամենատարօրինակ բժշկական միջոցառումները պատմության ընթացքում

facte.ru կայքը ներկայացրել է պատմության ընթացքում օգտագործված բժշկական մի քանի տարօրինակ միջոցառումներ:
1. Դժվար է հավատալ, բայց Եվրոպայում 18-րդ դարում բավական տարածված էր ծխախոտի ծխով հոգնա կատարելը: Այս միջոցով բուժում էին ռևատիզմ, սրտխառնոց, ճողվածք:
2. Հետանցքում բորբոքային պրոցեսի պատճառով առաջացած հետևանքներից ազատվելու համար 14-րդ դարում դաժան վիրահատության ձև էր մտածել վիրաբույժ Ջոն Արդերնսկին: Առաջարկվող վիրահատությանը դիմողների 50 տոկոսը մահանում էր:
3. Բոլոր ժամանակներում գտնվել են կանայք, ում վատ ինքնազգացողությունը բժիշկները բացատրում էին սեռական անկանոն հարաբերություններով: Մինչև 19-րդ դարը կանայք ստիպված էին լինում գտնել տղամարդկանց, ովքեր կբավարարեին իրենց սեքսուալ կարիքները: Ամեն ինչ փոխվեց 1869թ., երբ հայտնագործվեց «վիբրատորը»: Այն նախատեսված էր ճողվածքներ բուժելու համար, բայց հաճախ օգտագործվում է՝ որպես սեքս խաղալիք:
4. 17-րդ դարում հոլանդացի քիմիկոսներից մեկն առաջարկում էր հոգեկան հիվանդներին բուժել հիդրոթերապիայի միջոցով:
5. Հոգեկան հիվանդությունները բուժելու մեկ այլ եղանակ առաջարկում էր Բենջամին Ռաշը: Նա ստեղծել էր մի աթոռ, որի տակ դույլ էր տեղադրված: Ենթադրվում էր, որ հոգեկան հիվանդություն ունեցող անձանց մտքերը պետք է թափվեին այդ դույլի մեջ:
6. Մեկ այլ հոգեբույժ ևս առաջարկում էր հոգեկան հիվանդությունները բուժել հիդրոթերապիայի միջոցով՝ ջրի մեջ ավելացնելով բշտիկներ: Ըստ նրա՝ սարսափն ու զզվանքը, որն այդ ընթացքում կզգար հիվանդը, պետք է օգնեին նրան գլխից հանել վատ և անառողջ մտքերը: