Բաժիններ՝

Ի՞նչ է թաքցնում «Նաիրիտի» նախկին տնօրենը (տեսանյութ)

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» շուրջ կազմակերպված քննարկմանը ներկա էր նաև գործարանի արդեն նախկին գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանը: 168.am-ը փորձեց նրանից պարզել, թե ո՞րն է եղել հրաժարականի պատճառը, սակայն՝ ապարդյուն:

«Առանց կոմենտարիաների»,- հայտարարեց նա և լռությամբ պատասխանեց, թե արդյոք սեփականատիրոջը տեղյակ պահե՞լ է իր հրաժարականի մասին:

Մեր փորձերը՝ ճշտել տարածված տեղեկությունները, թե ինչո՞ւ էր հրաժարական տվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայր, այն ժամանակ Հախինյանի տեղակալ Աշոտ Սարգսյանը և ինչպե՞ս է նա ստացել 42 մլն դրամ վերջնահաշվարկ, նույնպես մնացին անպատասխան:

«Ես կոմենտարիաներ չեմ անում,- կրկնեց Հախինյանն ու չվարանեց մեղադրանք ներկայացնել, թե մեր հրապարակած տեղեկությունները «մեծ մասամբ սխալ, փողոցից վերցրած ինֆորմացիաներ են»:

Կարդացեք նաև

Թե ինչի՞ց է վախենում Հախինյանը կամ ի՞նչ ունի թաքցնելու, որ խուսափում է որևէ մեկնաբանություն տալ, թերևս, մի օր կպարզեն իրավապահները: Առայժմ հարկ ենք համարում հիշեցնել, որ 168.am-ը բազմիցս փորձ է արել տարբեր հարցերի կապակցությամբ Հախինյանից պատասխաններ ստանալ և մշտապես անհաջողության է մատնվել: «Նաիրիտի» լրատվական ծառայությունից պատասխանը մեկն է եղել՝ Հովիկ Հախինյանը «գերզբաղված է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս