Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ, երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, ասաց, որ Ղարաբաղը Հայաստանն է, դա մեր հոգու մեջ մխրճված է, և, բնականաբար, այստեղ աշխատելու է «Կամ մահ, կամ ազատություն» կարգախոսը: Դա հասկանում են նաև նույն Նազարբաևը, նույն Լուկաշենկոն և բազմաթիվ Օբամաներ: Իրենց քաղաքական խաղերը չեն կարող ազդեցություն ունենալ: Ուրիշ բան, եթե Աստված մի արասցե՝ այդ հրեշները դուրս գան Օրբիտայից: Բայց մտածում եմ, որ դա էլ տեղի չի ունենա, որովհետև աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքիր տարածաշրջան է»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր ընտանիքի հոգատար միջավայրում հնարավորինս արագ կթոթափի մեկ տարուց ավելի տևած մղձավանջային օրերի սթրեսային հետևանքները, նշել է, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկքաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր, դրանով իսկ իբրև թե ցույց տալով, որ ՀՀ զինված ուժերում կամ ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալն անցանկալի:
«Հոգեկան առողջությունը դիտվում է որպես ազգի անվտանգության շատ կարևոր գրավական, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երբ ցանկանում են գնահատել, թե ինչպիսին է տվյալ ազգի հոգեկան վիճակն ընդհանուր էթնիկական կամ ազգային մակարդակով, վերցնում են այդ երկրում սպանությունների և ինքնասպանությունների քանակը, որը փաստորեն բացասական կողմն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Հարցին, թե հոկտեմբերի 10-ին հանրապետության ճանապարհները փա՞կ են լինելու, Հ.Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս էլ հետևում ենք եղանակի տեսությանը, ձնաբուք չի կանխատեսվում այդ օրերին, և չեմ կարծում, որ ճանապարհը փակ կլինի, այնպես որ՝ եռյակը թող առանց մտահոգվելու իր հանրահավաքը կազմակերպի»:
Ցրված սկլերոզը (ՑՍ) միջին տարիքային խմբի մոտ անաշխատունակության հանգեցնող ամենից հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդությունն է: Հիվանդության զարգացման փուլում տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային և դեգեներատիվ փոփոխություններ:
Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը:
Միտրոխինն իր ձեռագրերում չի մոռացել նշել, որ առհասարակ Խորհրդային Միությունում եկեղեցականներն ու կրոնական կառույցներն այն թիրախներից էին, որոնք հեշտորեն անցնում էին ՊԱԿ-ի ծառայությունների ներքո:
Սոցիալական ցանցում ամենից քիչ պահանջարկ են վայելում հայ գիտնականների, գրողների մասին ակնարկները: Երբ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի պատին տեսա Մանուկ Աբեղյանի (1865-1944) լուսանկարն ու հիշեցումը, որ սեպտեմբերի 25-ին գիտնականի մահվան 70-րդ տարելիցն էր, առաջինն, ինչ գրավեց ուշադրությունս, արձագանքների առատությունն էր:
«Ստում է նախարարը, ուղղակի ստում է, որովհետև որպեսզի նախարարը կարողանար ճիշտն ասել, մեր 3 այցերից գոնե մեկի ժամանակ պետք է հանդիպեր մեզ: Եթե նախարարը չի հանդիպել, ապա նրա ցանկացած հայտարարությունը ես անվարան կարող եմ անվանել ստախոսություն…
««Բարգավաճ Հայաստանն» ինքը չի ասում, բայց իր իսկ գործընկերներն են ասում, այսինքն՝ ինքն իշխանության հանդեպ պահելով իր լոյալությունը` մյուսներին թույլ է տալիս նման արտահայտություններ անել: Այսինքն՝ ԲՀԿ-ն դա ոչ թե այսօրվա խնդիր է համարում, այլ վաղվա: Մյուս կողմից, իհարկե, իշխանափոխության կոչերը բավականին լուրջ գործոն են հանրահավաքին մասնակիցներ հավաքելու համար»,- նշեց քաղաքագետը:
Հոնի կորիզը պարունակում է մոտ 34 % ճարպ։ Անկախ պատկանելությունից` կորիզ խորհուրդն ունի հայրենիքում մեծագույն իմաստ։ Նախորդ հրապարակումներում գրել եմ, որ «Կ» գրանշանը (կենսականություն) համապատասխանում է կասկենի ծառատեսակին, «Ո»-ն` Նավասարդյան տոներին (մայրի), «Զ»-ն` տրնդեզի տոնին (մայրի)։
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ թիմի 10 համարի խաղաշապիկն ընդմիշտ կարող է հանվել շրջանառությունից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրը: Մեզ հետ զրույցում Ա. Ահարոնյանն ասաց, որ Արսեն Գալստյանին փոխարինելու է Արտակ Հարությունյանը:
«Վերջերս «Բարգավաճի» պահվածքը շատ նման է «Օրինաց երկրի» երբեմնի պահվածքին, այս նախագիծը կարելի է համարել «Օրինաց երկիր»-2»,- կարծում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Քաղաքական գործիչն իր այս մոտեցումը հիմնավորում է այն համոզմունքով, որ «Բարգավաճ Հայաստանը» ՕԵԿ-ի պես, Հանրապետականին հավասար ընտրություններին ընտրակաշառք է բաժանում և հետո հրապարակային ժողովրդին ասում է, թե այս իշխանությունը 5000 դրամով ընտրված իշխանություն է:
«Հերթական, թե արտահերթ՝ իշխանափոխություն ամեն դեպքում տեղի է ունենալու»,- համոզված է ԲՀԿ-ական պատգամավորը:
Եռյակի անդամները, ովքեր խոսում են իշխանափոխության մասին, պետք է հստակեցնեն, թե ի՞նչ ի նկատի ունեն` «իշխանություններ» ասելով: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը:
«Մեր իշխանություններին այնպես են ստրկացրել, որ այդ սրիկայությունն արած անձն այսօր դեռ խոսում է քաղաքականություն վերադառնալու մասին: Այդ քո գեղեցիկ աչքերի համա՞ր քեզ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ դարձրին: Երկիրը ծախեցիր, քեզ չպատկանող երկիրը ձրի տվեցիր ու քո անձնական հարստությունները կուտակեցիր: Հիմա այդ մարդը մտածում է իր քաղաքական կյանք վերադառնալու մասին: Սա ինքնին վկայությունն է այն մասին, որ Հայստանում չկա առողջ մտածելակերպ, որովհետև ցանկացած 10-ից 9 հայ այսօր պետք է ասեր՝ «գույք պարտքի դիմաց» գործարք կատարող մարդը հայրենիքի դավաճան է, մեր ժողովրդի՝ թշնամին»:
Հանրահավաքի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամենաառաջին և ամենակարևոր նախապայմանն այն է, որ հանրահավաքը պետք է լինի շարունակական. հանրահավաքի մասնակիցները չպետք է լքեն «Ազատության» հրապարակը, և պետք է հայտարարվի շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին: Հրապարակը չպետք է լքեն ինչպես` կազմակերպիչները, այնպես էլ` մասնակիցները:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռևս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ թեև Դեմիրճյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է, սակայն նա չի մասնակցում եռյակի մարզային հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքներին մասնակցում են միայն ՀԱԿ կուսակցության անդամները:
Ռ. Հայթյանը ներկայացրեց մսամթերք արտադրող այն ընկերությունների անունները, որոնց արտադրանքը թերմակնշված է եղել՝ «Գայանե Ջամե», «Սոս», «Գանձակ», «Չիլինգարյան ընկերներ», «Կարինե և Նարինե», «Էգաս». «Առայժմ այսքանն է հաջողվել խանութներից վերցնել և տեսնել, որ սրանք թերի են մակնշված, կամ ինչ-որ բաներ կան, որոնց վրա կարելի է աշխատել: Մենք, իհարկե, զանգել ենք իրենց, ասել ենք՝ կցանկանա՞ք գանք նայենք և ձեզ հուշենք ինչ անել»:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում:
Քիչ առաջ Վանաձորում մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը: Իր ելույթում Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում ներկայացնել քառյակի 12-ի կետերը, քանի որ ըստ «Ժառանգության»՝ այն չի իրականացվել:
Ազգային ժողովի անցած շաբաթվա քառօրյան սովորականից թեժ անցավ: Պատճառը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին նոր օրենքն էր, որի դեմ Երևանում և մարզերում պայքարում են մանր ու միջին բիզնեսով զբաղվող հազարավոր քաղաքացիներ: Բողոքի ակցիաներն, ի դեպ, տեղի էին ունենում նաև Ազգային Ժողովի դարպասների առջև: Խորհրդարանում ոչ իշխանական ուժերը փորձեցին այդ հարցով արտահերթ նիստ հրավիրել, որը հանրապետական մեծամասնության ջանքերով տապալվեց: Սակայն հանրապետականների շարքերում էլ կային պատգամավորներ, ովքեր կողմ էին օրենքը նախկին տեսքով պահպանելուն: Մեր զրուցակիցը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն է, ով ևս գտնում է, որ պետք է լսել ժողովրդի ձայնը և հրաժարվել նոր օրենքից:
«Առաջին իսկ պահից մենք այդ տեսախցիկների վերաբերյալ տեղեկություններ չունեցանք, և ներկայիս տեղեկությունների համաձայն՝ այդպիսի ձայնագրություններ չկան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք դեպքը տեսագրվե՞լ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի վայրի մոտ տեսախցիկ կա:
«Ասել, թե դատավճռից մեծ հույսեր ունենք՝ սուտ կլինի: Մենք պարզապես ցանկանում ենք մեր ձայնը բարձրացնել առ այն, որ ամբողջ դատական պրոցեսը ֆարս էր: Ֆարսը եղել է սկսած նոյեմբերի 5-ից, մենք տեսնում ենք, որ շարունակությունը դատարանում է: Դատարանում տուժողներ էին հանդես գալիս միայն ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում ստեղծվեց իրավիճակ նոյեմբերի 5-ին»:
Սերն այն է, երբ մայրս սուրճ է պատրաստում հայրիկիս համար և մինչև բաժակը նրան տալը փորձում է սուրճը՝ համոզվելու համար, որ այն համեղ է:
Դերասանուհի Ելենա Բորիսենկոյին փոքր ժամանակ տատիկն ասում էր «մեյմուն», որովհետև բոլորի ձևերն անում էր: Բայց երբ «մեյմունից» հետո տատիկը նրան դերասան էր անվանում, աղջիկը վիրավորվում էր և անընդհատ կրկնում, որ դերասանը «մեյմուն» չէ, լուրջ բան է: Հետո Հենրիկ Մալյանի զարմիկը Ելենային տանում է Խաչիկ Չալիկյանի թատրոն, երբ նա ընդամենը 6 տարեկան էր. «Ես հայտնվեցի ճիշտ տեղում, Խաչիկն ինձ ամեն ինչ տվեց: Թե մարդկային տեսակս, թե թատրոնի հետ կապված ամեն ինչն իր միջոցով է ձևավորվել ինձ մոտ: Ճիշտ է, վերջերս էլ չեմ շփվում Խաչիկի հետ, բայց գնահատում եմ այն, ինչ տվել է ինձ»,- անկեղծանում է Ելենան:
« Անաստասիա Վոլոչկովայի հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էինք, սակայն շուտով մեր կազմակերպության և Վոլոչկովայի միջև կսկսվի դատական գործընթաց: Որովհետև շատ գեղեցիկ հարաբերություններն ավարտվեցին, երբ գործը հասավ ֆինանսական խնդիրներին: Պարզվեց, երբ պրոմոուտորը կազմակերպում է համերգներ, հովանավորներ է գտնում, ամեն ինչ լավ է ընթանում, նա արտիստի համար դառնում է ամենալավ մարդն աշխարհում: Բայց երբ ընդամենը մեկ խնդիր է առաջանում, նա անմիջապես վերածվում է բացասական կերպարի»:
Կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում: «Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասաց նա:
Վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը տարեցտարի առավել ակնհայտ է լինում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այնպես չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքները, որ ուղարկվում են դատախազություն, անարդյունք են ավարտվում: