
Facebook-յան 5 կարգավորումներ, որոնք անհրաժեշտ է փոխել հենց հիմա

Adme.ru կայքն առաջարկում է մի քանի փոփոխություններ կատարել Facebook-յան կարգավորումներում:
1. Կայքը գրում է, որ սոցիալական ցանցի ոչ ակտիվ օգտատերերն են նկատել, որ տեսանյութերը դիտելու համար անհրաժեշտ չէ դրանք միացնել: Այժմ տեսանյութերը բեռնվում են ավտոմատ կերպով: Facebook-ը, սակայն, հնարավորություն է տալիս ապաակտիվացնել այդ կարգավորումը:
2. Facebook-ը պահպանում է անձանց, խմբերի վերաբերյալ ձեր որոնման տվյալները: Ցանկացած անձ, ով կարող է մուտք գործել Facebook-յան ձեր էջ, կարող է ծանոթանալ դրանց: Նման իրավիճակից խուսափելու համար սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս փոխել այդ կարգավորումը:
3. Եթե չեք ցանկանում ձեր գործողությունները հասանելի դարձնել միլիոնավոր անձանց, ապա կարգավորումների միջոցով այնպես արեք, որ ձեր գործողությունները տեսնեն միայն ձեր ընկերները:
4. Որպեսզի չստանաք ավելորդ ծանուցումներ, որոնք կարող են նյարդայնացնել ձեզ, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել սոցիալական ցանցի կարգավորումներում:
5. Եթե ձեր գրառման մեջ հիշատակել եք որևէ ապրանք կամ կազմակերպություն, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հիշատակումը կտեսնի ձեր ընկերը՝ կազմակերպության գովազդի հետ միասին: Դրանից խուսափելու համար ևս անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կարգավորումներում: