Բաժիններ՝

Լարվածություն՝ հայաստանյան հանցավոր երկու խմբավորումների միջև

168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին Երևանի «Եվրոպա» ռեստորանային համալիրում դրսից ժամանած և հայաստանյան գողական աշխարհի խիստ ազդեցիկ բազմաթիվ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ որոշ պաշտոնյաների, զինվորականների մասնակցությամբ նշվել է հանցագործ աշխարհում հայտնի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տարեդարձը:

Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների՝ հանցավոր աշխարհում հայտնի Ալիկ և Արա Բանդուրյան եղբայրները Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղից են (նրանց նաև կոչում են «նորադուզցի եղբայրներ»): Նրանք նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել, այդ թվում` սպանության համար: Բանդուրյան եղբայրները 2011 թվականից հետախուզման մեջ էին գտնվում, և նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ֆրանսիայի կողմից: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 224 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ և 450 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի (անձի առևանգում` նախապես պլանավորված և իրականացված կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Դեռևս անցյալ տարի էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ալիկ Բանդուրյանը պետք է կարգվի «օրենքով գող»:

Ի դեպ, նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջերս խիստ լարվել են Բանդուրյան եղբայրների և տարիներ առաջ մահացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Կանևսկոյ Արմենի» եղբոր՝ Արտյոմ Հարությունյանի փոխհարաբերությունները: «Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի հետ Բանդուրյան եղբայրները դեռևս տարիներ առաջ շատ սերտ հարաբերություններ ունեին, ավելին, հանցաշխարհում համարվում էին հենց «Կանևսկոյի» կլանի անդամ:

Արտյոմ Հարությունյանը և Բանդուրյանները ևս մտերիմ ընկերներ են եղել, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրականում տեղի ունեցել նրանց միջև: Կարծիք կա, որ հանցագործ երկու խմբավորումները փորձում են միմյանց միջև կիսել «քաղաքի» կրիմինալ ազդեցությունը: Դրսի հանցաշխարհի և հայաստանյան պաշտոնական շրջանակները ևս այս հարցում կիսվել են, չնայած ասվում է, որ Բանդուրյանների կողմնակիցները գերիշխում են: Թե ինչո՞վ կավարտվի հանցավոր այս երկու խմբավորումների լարված հակամարտությունը՝ հայտնի չէ:

Կարդացեք նաև

Ara74

Տեղեկացնենք, որ հետախուզման մեջ գտնվող եղբայրները՝ Ալիկ և Արա Բանդուրյանները 2012թ. մարտի 20-ին հայտնաբերվել և Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էին բերման ենթարկվել, սակայն կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս