«Հազիվ է փրկվել մեր նախարարի կյանքը». Հրանուշ Հակոբյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

«Միշտ ես, խոսելով Սեյրան Օհանյան մարդու, քաղաքացու, պաշտոնյայի մասին, հաճույք և հպարտություն եմ ապրում, որովհետև նա եղել է մեր անկախության բանակի առաջին շարքերում, եղել է նրա բոլոր, կարելի է ասել, աստիճաններում»,- այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միաժամանակ նա նշեց. «Նա իր մարտունակությամբ, ակտիվությամբ, կազմակերպվածությամբ լինելով տարբեր դասակի, վաշտի, չգիտեմ, չսխալվեմ, տարբեր հրամանատարներ, ուր որ եղել է, անձնական օրինակով կարողացել է մեր զինվորներին, մեր սպաներին մարտի տանել, կարողացել է հաղթանակներ արձանագրել, և նաև իր համար ծանր պահերին… նույնիսկ կյանքի զոհաբերության պահ է ունեցել: Հազիվ է փրկվել մեր նախարարի կյանքը, որովհետև նա պատրաստ էր նաև իր կյանքը զոհել հանուն հայրենիքի»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930