Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը` դատարան հրավիրել և հարցաքննել առաջին հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած Արգամ Հովսեփյանին:
Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Քննչական կոմիտեի մոտ են: Այսօր նրանց տեղեկացրել են, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։
«Ներկայումս ներքաղաքական վտանգը Սերժ Սարգսյանի համար վերացել է, և նա կարող է փոքր-ինչ «շռայլություն» թույլ տալ Ռուսաստանի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով շաբաթներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարությանը։ Ըստ նրա` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Ռուսաստան կատարած այցին մեծ նշանակություն տրվեց` ԼՂ հակամարտության գոտում չմարող լարվածության և մի շարք այլ հանգամանքների պատճառով։
«Արհեստական ինչ հոդվածներ էլ փորձեն նրանց կպցնել, միևնույն է, չի ստացվի: Դրա փայլուն օրինակները մենք ունենք անցյալում՝ Մարտի 1-ի գործերով, դրանից առաջ, դրանից հետո եղած քաղաքական դատավարությունների ժամանակ: Երբեք նրանք չեն կարողացել հաստատել և համոզել հասարակությանը, որ իրենց ներկայացրած մեղադրանքները հիմնավոր են: Այս դեպքում լինելու է ճիշտ այդպես»:
Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց Քիմ Քարդաշյանը՝ ամուսնու, երեխայի և քույրերի հետ: Ձեզ ենք ներկայացնում 168.am-ի տեսանյութը «Զվարթնոց» օդանավակայանից:
Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, ֆլավոնոիդներ և վիտամիններ, ինչպիսիք են վիտամին C-ն և A-ն: Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ մաղադանոսը բարձրացնում է արյան հակաօքսիդանտ կարողությունը, ինչն օգնում է արյանը պայքարել ազատ ռադիկալների դեմ, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:
Կանանց ձեռքերն իրենց այցեքարտն են, սակայն լինում են դեպքեր, երբ ինչ-որ բան խանգարում է գեղեցիկ և նուրբ ձեռքեր ունենալուն: Օրինակ, ամաններ լվանալը, չոր կլիման և քիմիական տարրեր պարունակող մաքրող միջոցները չորացնում են ձեռքերը:
«Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված երկրպագուները կարողացան միայն նրան լուսանկարել: «Ազատություն» ռադիոկայանի թողթակցի հետ զրույցում շատերը ուրախությամբ նշում էին, որ լուսանկարելիս Քիմ Քարդաշյանը նայել է ուղիղ իրենց տեսախցիկին ու ժպտացել:
«Ես չգիտեմ, եթե «Հիմնադիր խորհրդարանի» ամբողջ նպատակը սա էր՝ գնալ և բանտարկվել, այդպես հերոսանալ, կներեք, այդպիսի հերոսներ շատ ենք ունեցել, և իրենք ավելին էին: Իսկ եթե նրանք որևէ տարբերակ ունեն այս իրավիճակից շարժվելու, ապա կսպասենք՝ կտեսնենք»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Միջինում մեկ բանանը պարունակում է մոտավորապես 100 կալորիա: Այն հարուստ է սննդարար նյութերով, վիտամիններով և հանքանյութերով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենակարևորները…
Նախ Կրեմլի քաղտեխնոլոգները փորձեցին Նեմցովի սպանության վրայից ուշադրությունը շեղել նախագահ Վլադիմիր Պուտինի հանկարծակի անհետացմամբ:
Ելենա Պետրոսյանը ծագումով կրկին գյումրեցի է` հայ երիտասարդ ու շնորհալի դերասանուհի, մնջախաղաց:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնո;լոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին:
«Կորուստները թիվը պակասեցնելու համար ժուլիկություն են անում՝ հաշվում են նաև ՀՀ եկող իրանական գազը»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ընդամենը մի լուսանկար Հայաստանից և Թվիթերի մի կոճակ, ապա դա Հայաստանի համար այնպիսի մի «ՓիԱռ» կլինի, որ կառավարության բոլոր ջանքերը միասին չեն կարող անել»:
Շատ կանայք դեմքի մուգ կետերի հետ կապված խնդիրներ ունեն: Դրանց առաջացումը կապված է տարբեր գործոնների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ արևի ճառագայթների բացասական ազդեցությունն ու հղիության ընթացքում հորմոնների փոփոխությունը: Բարեբախտաբար, գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դեմքի սև կետերից:
Կարծում եք՝ ժամանա՞կն է դիմել բոտեքսի օգնությանը: Ավելի լավ է բնական ճանապարհով ազատվել կնճիռներից և խոնավեցնել մաշկը:
Ի տարբերություն վիտամին D-ի, որն օրգանիզմը ստանում է արևի միջոցով, վիտամին C-ն պետք է ընդունել: Այսպիսով, միակ ճանապարհը բավականաչափ վիտամին C ստանալու համար՝ սնունդն ու հավելումներն են: Հիշեք, որ խանութներում վաճառվող հավելումները պատրաստված են գենետիկորեն ձևափոխված հացահատիկից:
Բաղադրության մեջ ներառված են վիտամիններով հարուստ այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են՝ սխտորը, կոճապղպեղը, սև պղպեղը և սոխը: Այս ապուրը կօգնի պայքարել մրսածության և գրիպի դեմ:
«Ինձ խնդրեցին Բելգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Չեխիայից և մյուս երկրներից, որտեղ գործում են հայկական վերածնունդի մասնաճյուղերը, որպեսզի փոխանցեմ իրենց պատգամը: Ես՝ որպես իրենց խոսնակ, պահանջում եմ հայկական իշխանություններից՝ անհապաղ ազատել հայ բազուկին:
«Մենք այսօրվա արարքը գնահատում ենք աբողջությամբ քաղաքական, ինչպես մինչև այսօր մենք մշտապես վերցրել ենք մարտահրավերը, այսօր ևս շարունակում ենք վերցնել մարտահրավերը և շարունակում ենք մեր պայքարը»
Խառնեք հավասար քանակությամբ կոնյակ և ձիթապտղի յուղ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, 10 օր ընդմիջեք։ Լուծույթն ունի կանխարգելիչ և բուժիչ կիրառում։
Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մնում են լարված: Ադրբեջանի հետ հրադադարը շարունակաբար խախտվում է: Մերձավոր Արևելքը, որտեղ 1915թ. Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել շատ ու շատ հայեր, այլևս հուսալի չէ նրանց համար: Սթրեսների աճին համընթաց՝ աճում է ընդվզումների սպառնալիքը: Ի՞նչ է սպասվում Հայաստանին:
Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել ռուս հայտնի դերասան Կոնստանտին Ռայկինի խաղը: Վերջինս ժամանել է Հայաստան իր հայտնի «Своим голосом» ներկայացումը հայաստանյան հանդիսատեսին մատուցելու համար: Դերասանն այս մոնո-ներկայացումը համարում է իր կյանքի ներկայացումը և դրանով ներկայանում է աշխարհի հանդիսատեսին մոտ 40 տարի:
Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե իրանական գազը 15-17%-ով էժան է ռուսականից, ինչո՞ւ ներքին սպառման համար գազ չենք գնում Իրանից, նաև թե ինչո՞ւ չի վերահսկվում գազի կալորիականությունը, աշխատողների ու աշխատավարձի թվի խելամտությունը:
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ- կանանցից նման բան ապասելի էր, քանի որ նրանք այնտեղ էին հավաքվել ոչ թե կենտրոնանալու, գնահատելու անցյալը, այլ պարզապես միջոցառման էին մասնակցում, նրանցից շատերն ուրախ էին, որ հրավիրված են միջոցառման»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից նման արդյունք սպասելի էր:
Պուտինը ձգտում է այդ կերպ ամրապնդել իր ազդեցությունը Եվրոպայում և ձերբազատվել երկրի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներից:
Այսօր ԱԺ նիստում շարունակվեց Գազային հանձնաժողովի եզրակացության քննարկումը: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հարցեց, թե միջազգային շուկայում գազի գինը կտրուկ նվազման պայմաններոմ ինչո՞ւ են ՀՀ-ում 340 դոլարով վաճառում, և ինչո՞ւ է զեկույցում 288 դոլար գին նշված, և ինչպե՞ս են ստուգվել ներդրումները:
Այսօր «Լավագույն կին» գործարար մրցանակաբաշխության ժամանակ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ այդ մրցանակաբաշխությանը չեն մասնակցում, օրինակ, Նաիրա Կարապետյանը, Սիլվա Համբարձումյանը, հաջողված գործարարներ: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այդ մրցանակաբաշխությանը մասնակցում են ավելի փոքր բիզնեսով զբաղվող կանայք. «Նախաձեռնությունը փոքր և միջին ձեռնարկության ազգային կենտրոնինն է, և բնական է, որ այնտեղ պետք է փոքր բիզնեսով զբաղվող կանայք լինեին»
«Եթե իրենք օրենք են խախտել և ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն ունի և գնացել են այդ քայլին, ապա պետք է սպասել, որովհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում բավականին կասկածելի բնույթ էին կրում: Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան: Ես՝ որպես քաղաքկան գործիչ, այս պահին կխուսափեմ գնահատականներ տալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների դեմ այսօր սկսված հետապնդումների մասին: