Ինչպես պաշտպանել Հայաստանը ներքին և արտաքին սպառնալիքներից
Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մնում են լարված: Ադրբեջանի հետ հրադադարը շարունակաբար խախտվում է: Մերձավոր Արևելքը, որտեղ 1915թ. Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել շատ ու շատ հայեր, այլևս հուսալի չէ նրանց համար: Սթրեսների աճին համընթաց՝ աճում է ընդվզումների սպառնալիքը: Ի՞նչ է սպասվում Հայաստանին:
Եթե Հայաստանը վճիռ կայացնի կարգուկանոն հաստատել գիտականորեն հիմնավորված մի տեխնոլոգիայի միջոցով, այն կպաշտպանի երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին սպառնալիքներից: Նման ռազմավարությունը կոչվում է Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիա (ԱՊՏ): Ազգի անպարտելիության, խաղաղության և տնտեսական առաջընթացի գրավական այս տեխնոլոգիան կարող են կիրառել զինված ուժերը:
Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան բռնություն չկիրառող, փաստերով ապացուցված ռազմական լուծում է
ԱՊՏ-ն՝ որպես պաշտպանության միջոց, փորձարկվել է աշխարհի տարբեր զինված հակամարտությունների ժամանակ, որի հետևանքով այս վայրերում կտրուկ նվազել են անհատի և հասարակության սթրեսները և, դրան համընթաց՝ վերացել է բռնությունը և դադարել հակամարտությունը:
ԱՊՏ-ի վերաբերյալ զարգացող և զարգացած երկրներում կատարվել է 23 ուսումնասիրություն, որոնք փաստել են միջազգային հակամարտությունների վրա դրանց ունեցած ազդեցությունը (Տե՛ս Journal of Offender Rehabilitation): 1983-1985 թթ. ԱՊՏ-ի մասնագետների մի մեծաթիվ խմբի ներգործության արդյունքում 32%-ով նվազել էր միջազգային հակամարտությունների թիվը, իսկ ահաբեկչության հետ կապված զոհերի թիվը՝ 72%-ով: Այդ ընթացքում աշխարհով մեկ բռնությունների թիվը նվազել էր:
ԱՊՏ-ն ժամանակակից պատերազմի վարման եզակի մոտեցում է
ԱՊՏ-ն լիովին տարբերվում է պաշտպանական այլ տեխնոլոգիաներից, որովհետև բռնություն չի գործադրում բռնությունը վերացնելու համար: Այն քաղաքակիրթ մոտեցում է, որը սատարում է պետությունների արժանապատվությանը՝ զերծ պահելով նրանց իշխանության հասնելու բռնի միջոցներից: ԱՊՏ-ն բռնության իրական պատճառի վերացման լուծում է առաջարկում անհատի և հասարակության մեջ կուտակված սթրեսները տարրալուծելու միջոցով. հակամարտության, բռնության, հանցագործության և ահաբեկչության պատճառը հանրային սթրեսների կուտակումն է: Հանրային սթրեսների նվազումը նպաստում է ծայրահեղ դիրքորոշում ունեցող կողմերին՝ համագործակցության ուղիներ փնտրել ու հաղթահարել հակասությունները;
ԱՊՏ-ն նվազեցնում է հասարակության սթրեսը
ԱՊՏ-ն չեզոքացնում է հակամարտությունների հիմնապատճառը՝ կուտակված սթրեսները, հիասթափությունները, քաղաքացիական դժգոհությունը: Ցանկացած ընդվզման արմատական պատճառը վերացնելով՝ հնարավոր է վերջ տալ և կանխել հակամարտությունները: Ահաբեկչությունը հատկապես տարածված է այն երկրներում, որտեղ տասնյակ տարիներ շարունակ տիրել է գործազրկություն, աղքատություն, սով, ինչը բերել է մեծ չափի հասարակական սթրես, հիասթափություն, թշվառություն: Դրա հետևանքով առաջացած զայրույթը հանգեցնում է ահաբեկչական գործողությունների, քաղաքացիական վրդովմունքի և տնտեսության անկման:
Զինված ուժերի ԱՊՏ կանխարգելող թև
ԱՊՏ-ն առաջարկում է ստեղծել հատուկ զինվորական ստորաբաժանում, ռազմական ուժերի կանխարգելող թև, որը համակարգված ձևով և շարունակաբար կգործի՝ նվազեցնելու համար հասարակության սթրեսը: ԱՊՏ-ն հնարավոր է կիրառել նաև այլ իշխանական մարմիններում, օրինակ՝ Ոստիկանության ուժերում, ռազմական ակադեմիաներում և պաշտպանական այլ կառույցներում: Գործելով միասնականորեն՝ այս խմբերը կարող են օգնել երկրին՝ քայլ կատարել դրականի ուղղությամբ. երբ սթրեսներն ու հիասթափությունները նվազում են, բնակչությունն ի զորու է դառնում այնպիսի խնդիրների կարգավորված, կառուցողական լուծումներ գտնել, որոնք նախկինում քողարկված են եղել սթրեսների և հիասթափությունների ետևում:
ԱՊՏ- ն նպաստում է տնտեսական աճին ու կայունությանը
ԱՊՏ-ի կիրառումը նույնիսկ զինված հակամարտությունների իրավիճակներում թույլ է տվել արձանագրել տնտեսության աճ: Խաղաղության իրավիճակը նպաստել է ձեռնարկատիրական գործունեության աճին, աշխատանքի արտադրողականությանը, ստեղծարար լուծումներին, տնտեսության զարգացմանը: Նման հասարակությունն այլևս դժգոհելու պատճառ չի ունենա. Երբ առկա են տնտեսության աճի, հասարակության զարգացման ցուցանիշներ, ահաբեկչությունների և խռովությունների պատճառը վերանում է: Սա կատարվում է ԱՊՏ-ի կիրառումը սկսելուց մի քանի օր կամ շաբաթ հետո: Վիճակագրական տվյալները փաստում են հանցագործությունների, դժբախտ պատահարների, հիվանդանոցային հիվանդների թվի նվազում:
Էկվադորի զինված ուժերի կանխարգելող թևը
Զինվորական անձնակազմերը Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում կատարում են Տրանսցենդենտալ մեդիտացիա՝ իրենց ազգերին օգնելու համար
Արագ փոփոխություն՝ ԱՊՏ-ի միջոցով
ԱՊՏ-ի անձնակազմի առօրյայի մաս է Տրանսցենդենտալ մեդիտացիայի տեխնիկան և առաջընթաց ՏՄ-Սիդհի ծրագիրը, որի ամենօրյա կատարման շնորհիվ հասարակության մեջ ստեղծվում է կոհերենտություն: Նման կոհերենտություն ստեղծող խմբերն արդեն դրական արդյունքների են հասել մի շարք երկրներում: Ժամանակակից վիճակագրական մեթոդներով ստացված տվյալները ցույց են տալիս, որ նման ազդեցությունը, բացի ԱՊՏ տեխնոլոգիայից, այլ հանգամանքներով բացատրելու հավանականությունը գրեթե աննշան է:
1983թ. լիբանանյան զինված հակամարտության ընթացքում ԱՊՏ-ի կիրառման ազդեցությունը մեծ բծախնդրությամբ ուսումնասիրվել է, և արդյունքները տպագրվել են Journal of Conflict Resolution պարբերականում, և հետազոտություններն ամփոփ ձևով հրատարակվել են Journal of Social Behavior և Personality and the Journal of Scientific Exploration պարբերականներում:
Ամփոփում
Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան գերազանցում է բոլոր մնացած պաշտպանական տեխնոլոգիաներին, տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են էլեկտրոնային, քիմիական և/ կամ միջուկային ուժերի վրա: Պատմությունը կրկին ու կրկին ապացուցել է, որ բռնի, իր դարն ապրած, վախի վրա հիմնված «ազգային պաշտպանությունը» կործանարար է ցանկացած ազգի և առհասարակ ողջ մարդկության համար: ԱՊՏ-ն գործում է մարդու ամբողջական ուղեղի՝ ամեն երկրի ամենից հզոր բնական ռեսուրսի ողջ կարողություններն օգտագործելու միջոցով: ԱՊՏ-ն չի բացառում կանոնավոր բանակի առկայությունը: Սակայն հետագայում ակնկալվում է, որ կարգուկանոնը պահպանելու բռնի մեթոդները կփոխարինվեն ԱՊՏ-ով, որը ներդաշնակ, առողջ և բարգավաճ երկիր ստեղծելու արդյունավետ և մատչելի եղանակ է:
Արագագույն ձևով հասեք հաջողության
ԱՊՏ-ն ենթադրում է զինված ուժերում այս հզոր, բռնություն չպարունակող, մարդու ռեսուրսների վրա հիմնված տեխնոլոգիայի կիրառումը: Այն կանխում է բացասական միտումները և նույնիսկ թշնամու ի հայտ գալը: Պատերազմի, ահաբեկչության, ընդվզումների, գործադուլների, վախի բացակայության պայմաններում երկրի բնակչությունը հուսադրվում է, քանի որ կյանքի յուրաքանչյուր ոլորտ սկսում է արձանագրել առաջընթացից:
Գործելու պահը հիմա է
ԱՊՏ-ն 21-րդ դարում հայտնի ամենից առաջադեմ պաշտպանական համակարգն է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Կանխարգելող թևի ստեղծումը հնարավորություն կտա թուլացնել ներքին և արտաքին լարվածությունը, ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, ստեղծել կայունություն և իսպառ կանխել պատերազմն ու ահաբեկչությունը: Մեծաթիվ գիտական հետազոտությունները փաստում են, որ այն գործում է աշխարհի տարբեր երկրներում, հետևաբար՝ կարող է կիրառվել նաև Հայաստանում Կանխարգելող թևի միջոցով:
Դեյվիդ Լեֆլեր
Հ.Գ. Գրեթե 1000 տարբեր վայրերում տպագրվել են հոդվածներ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիայի մասին: Հոդվածները գտնելու համար այցելեք՝ http://www.invinciblemilitary.org/articles/dr-david-leffler-publications.html
Հեղինակի մասին
Դ-ր Դեյվիդ Լեֆլերը մոտ 9 տարի ծառայել է ԱՄՆ-ի Օդային նավատորմում, եղել է զինվորական խորհրդական (the Proteus Management Group at the Center for Strategic Leadership), դասավանդել է ԱՄՆ-ի բանակի քոլեջում:
Այժմ նա Առաջընթաց զինվորական գիտության կենտրոնի գործադիր տնօրենն է և դասավանդում է ԱՊՏ Այովա նահանգի Ֆեըֆիլդ քաղաքում: http://www.davidleffler.com
Հղումներ
- Dr. David R. Leffler (Fall 2009). A New Role for the Military: Preventing Enemies from Arising-Reviving an Ancient Approach to Peace. Journal of Management & Social Science (JMSS), Vol. 5, No. 2., pp. 153-162. This peer-reviewed journal is published by the Institute of Business & Technology BIZTEK in Pakistan. The abstract was published in Session 6, p. 44 of the proceeding of the “International Sociological Association Research Committee 01 Seoul National University & Korea Military Academy International Conference on Armed Forces & Conflict Resolution in a Globalized World.” July 14 – 17, 2008, Seoul, Korea. The paper was also presented at KIDA, the Korea Institute of Defense Analyses. Available at: http://davidleffler.com/preventing-enemies.html
- Col. (Retd) S. P. Bakshi, Gerald Geer, and Dr. David Leffler (Special Issue May, 2013). Defense Personnel Worldwide Find Transcendental Meditation To be an Effective Tool in Combating Stress. Defence and Security Alert. Vol. 4, Issue No. 8, pages 34-39. PDF available online at: http://davidleffler.com/2013/defence-security-alert-magazine
- Dr. David R. Leffler (2008, February). An Overlooked, Proven Solution to Terrorism. In “55 Trends Now Shaping the Future of Terrorism.” Edited by Dr. Marvin J. Cetron and Owen Davies: The Proteus Trends Series, Volume 1, Issue 2 (pp. 18, 79, 176, C-13 through C-16). Dr. Leffler served as an Associate of the Proteus Management Group at the Center for Strategic Leadership, US Army War College where he was published in this US government-sponsored report aimed at governmental and military leaders. Excerpts about Invincible Defense Technology taken from the 254 page report are available online at: http://www.DavidLeffler.com/terrorism-trends.html Note: The entire paper version of the report is available online at: http://www.amazon.com/Trends-Now-Shaping-Future-Terrorism/dp/1441451412
- Maj. Gen. (Ret.) Kulwant Singh and Dr. David Leffler (July 2014). Preventing Future Boko Haram Attacks. CBRNE-Terrorism Newsletter (CBRNE is an acronym that stands for “Chemical, Biological, Radiological, Nuclear, and Explosive”). PDF available online at: http://www.cbrne-terrorism-newsletter.com/resources/JULY_2014_Part_C.pdf
- Lieutenant General Jose Villamil (Ret.) with Dr. David Leffler (2003, January 29). Project: Coherence. India Defence Consultants. Available online at: http://www.indiadefence.com/proj_cohere.htm