Պատրաստեք վիտամինային հավելումներ
Տարիներ շարունակ մարդիկ մրսածության դեպքում օգտագործել են վիտամին C-ի հավելումները: Վիտամին C-ն անհրաժեշտ է մարմնի հյուսվածքների աճի և վերականգնման համար, այն նաև պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների վնասները:
Ի տարբերություն վիտամին D-ի, որն օրգանիզմը ստանում է արևի միջոցով, վիտամին C-ն պետք է ընդունել: Այսպիսով, միակ ճանապարհը բավականաչափ վիտամին C ստանալու համար՝ սնունդն ու հավելումներն են: Հիշեք, որ խանութներում վաճառվող հավելումները պատրաստված են գենետիկորեն ձևափոխված հացահատիկից:
Տնական պատրաստված վիտամին C-ի հավելումները պարունակում են կենդանի էնզիմներ, որոնք ներծծվում են օրգանիզմում: Ցիտրուսային մրգերի մեջ կան տարբեր տեսակի ֆլավոնոիդներ, բաղադրիչ, որն օրգանիզմում ցուցաբերում է հակաօքսիդանտ հատկանիշներ: Նարնջինը, որը հզոր հակաօքսիդանտ է, ֆլավոնոիդ է, որն առկա է թուրինջի, մանդարինի և կիտրոնի կեղևում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ նարնջինն այնքան հզոր է, որ կարող է նվազեցնել ռադիացիայի արդյունքում բջիջների վնասները:
Միշտ էլ ավելի օգտակար է օրգանական ցիտրուսային մրգեր օգտագործելը: Միրգն ուտելուց հետո հետևեք ստորև նշված 4 պարզ քայլերին՝ չորացրած ցիտրուսային փոշի պատրաստելու համար:
Ցիտրուսային մրգերի կեղևները չորացրեք, աղացեք բլենդերով, այնուհետև տեղադրեք որևէ տարայի մեջ և դրեք սառը տեղ:
Մրգի կեղևում ավելի շատ վիտամիններ կան, քան հենց մրգի մեջ: Օրինակ, 1ճ/գ կիտրոնի փոշու մեջ կա կրկնակի վիտամին C և եռակի մանրաթելեր՝ համեմատած մեկ ամբողջական կիտրոնի հետ:
Ամեն օր օգտագործեք 1գդալ փոշուց հավելումներ, կամ պարզապես ավելացրեք ապուրների, աղցանների, հյութերի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը