Պուտինը փողի, շողոքորթության և քարոզչության միջոցով պառակտում է ԵՄ-ը. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փողի, շողոքորթության ու պատմական թեմաներով քարոզչության օգնությամբ մեթոդաբար գրոհում է ԵՄ-ի ամենաթույլ երկրները:
Պուտինը ձգտում է այդ կերպ ամրապնդել իր ազդեցությունը Եվրոպայում և ձերբազատվել երկրի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներից: Այդ են վկայում Պուտինի կողմից ոչ վաղ անցյալում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ անցկացված ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ առաջիկա հանդիպումները:
Ռուսաստանի նախագահը Մոսկվայում ջերմորեն ընդունել է Անաստասիադիսին ու խոսել է միայն երկու երկրների միջև պատմական ամուր հարաբերությունների մասին: Բացի այդ, նա թուլացրել է Ռուսաստանի կողմից Կիպրոսին տրամադրած 2.5 միլիարդ դոլարի վարկի պայմանները: Այժմ էլ Պուտինը պետք է հանդիպի Ալեքսիս Ցիպրասի հետ, և անկասկած է, որ փորձելու է ստանալ ազդեցություն: