Բաժիններ՝

Այվազյանը որպես «ալիբի» առաջարկեց հանձնաժողովի նիստի «զապիսը» լսել

Այսօր ԱԺ նիստում շարունակվեց Գազային հանձնաժողովի եզրակացության քննարկումը: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից  հարցեց, թե միջազգային շուկայում գազի գինը կտրուկ նվազման պայմաններոմ ինչո՞ւ են ՀՀ-ում 340 դոլարով վաճառում, և ինչո՞ւ է զեկույցում 288 դոլար գին նշված, և ինչպե՞ս են ստուգվել ներդրումները:

Վ.Այվազյանի խոսքով՝ 340 դոլարով հիմնականում վաճառում են ազգաբնակչությանը, որը գազ սպառողների մոտ 35-40%-ն է, իսկ մնացած 60 % սպառողներին վաճառվում է մոտ 280 դոլարով: Այվազյանը մեղադրեց քաղաքկան մյուս ուժերին, որ չեն համաձայնել ընկերության ծախսերն ուսումնասիրելու հարցում:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմամբ՝ սա ամենաաղմկահարույց գործն է և գաղտնիք է մնացել, թե այսքան աշխատելուց հետո հանձնաժողովն, ի վերջո, ի՞նչ խախտում է հայտնաբերել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաննձաժողովի եզրակացությունը ոչ լեգիտիմ է, քանի որ այն չի հաստատվել հանձնաժողովի կողմից և միայն Վարդան Այվազյանի փաստաթուղթն է: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին կոչ արեց դադարեցնել քննարկումը:

Կարդացեք նաև

Վ.Այվազյանը որպես «ալիբի» առաջարկեց հանձնաժողովի նիստի «զապիսը» լսել ու համոզվել, որ 51 նիստ է եղել, յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ: Այվազյանը վրդովվեց, թե «հո  բռնի կերպով անդամներին չէր բերելու նիստերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս