Ամենաարդյունավետ տնական բաղադրատոմսը՝ դեմքի մուգ կետերի դեմ

Շատ կանայք դեմքի մուգ կետերի հետ կապված խնդիրներ ունեն: Դրանց առաջացումը կապված է տարբեր գործոնների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ արևի ճառագայթների բացասական ազդեցությունն ու հղիության ընթացքում հորմոնների փոփոխությունը: Բարեբախտաբար, գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դեմքի սև կետերից:

Կիտրոն

Կիտրոնը բնական սպիտակեցնող միջոց է: Սև կետերին թարմ քամած կիտրոնի հյութ քսելը լավագույն միջոցներից մեկն է: Թարմ քամած կիտրոնի հյութի մեջ թրջեք բամբակը և տարածեք դեմքի այն հատվածներին, որտեղ կետեր կան: 15 րոպե թողեք այդպես մնա, այնուհետև լվացեք դեմքը:

Կիտրոնի հյութն օգտագործելուց հետո խուսափեք արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց: Ամբողջ գործընթացը կարող է որոշակի ժամանակ պահանջել: Հիշեք. Չի կարելի չարաշահել այս բուժումը, և օրական 2 անգամից ավելի անթույլատրելի է:

Կարդացեք նաև

Սխտորի հյութ

Սխտորն այնքան էլ հաճելի հոտ չունի, այնուամենայնիվ, շատ օգտակար է: Մեկ սխտորն ու մեկ սոխը քամեք, ստացված հյութն օրական 2 անգամ տարածեք կետերի վրա: Բամբակը թրջեք լուծույթի մեջ և քսեք անմիջապես վնասված հատվածներին, թողեք մնա 15 րոպե, այնուհետև գոլ ջրով լվացեք:

Կաթ և մեղր

Մեկ թեյի գդալ կաթը խառնեք մեկ թեյի գդալ մեղրի հետ: Խառնեք, մինչև մածուկանման զանգված ստանալը: Ստացված զանգվածը տարածեք վնասված հատվածներին, թողեք մնա 15 րոպե և լվացեք գոլ ջրով: Կատարեք նույն գործողությունն օրական 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս