ՀԽ անդամներին տեղափոխում են Քննչական կոմիտե՝ մեղադրանք ներկայացնելու
Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Քննչական կոմիտեի մոտ են: Այսօր նրանց տեղեկացրել են, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։
ՀԽ անդամ, փաստաբան Հայկ Գրիգտորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե իր տեղեկություններով՝ Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին մեղադրանք են առաջադրելու ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, իսկ մյուսներին՝ «անկարգություններ հրահրելու» կասկածանքով: